«Չեչնիայի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Flag of the Chechen Republic.svg|մինի|աջից|Չեչնիայի դրոշ]]
'''Չեչնիայի''' տարածքը բնակեցվել է դեռևս [[հին քարի դար|հին քարի դարում]]։ում։ Պահպանված հնադարյան հուշարձանները վկայում են տեղական ցեղերի սոցիալ-տնտեսական զարգացման նշանակալի մակարդակի և այդ ցեղերի՝ Մկյոլթիայի, Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի հետ կապի մասին։ Վաղ միջնադարում Չեչնիայի հարթավայրային շրջանների մեծ մասը և նախալեռնայինի մի մասը մտել է Ալանների պետության մեջ։ Չեչենների և ինգուշների անմիջական նախնիները բնակվել են լեռներում։ [[XIII դար|XIII դ]]․ Չեչնիայի տարածքը ենթարկվել է թաթար-մոնղոլների ավերիչ արշավանքներին, իսկ [[XI դար|XIդ]]․ վերջին տարածք են ներխուժել Լենկթեմուրի զորքերը։ [[X դար|X դարից]]ից հետո Չեչնիա է ներթափանցել քրիստոնեությունը, [[XVI դար|XVI դարից]]ից տարածվել է մահմեդականությունը ([[XIX դար|XIX դ]]․ առաջին կեսին դարձել է տիրապետող կրոն)։ [[XVI դար|XVI դ]]․ ծագել են ֆեոդ, հարաբերությունները։ [[XVIII դար|XVIII դ]]․ նախչո ցեղին տրվել է չեչեն ազգագրական անվանումը (Չեչեն աուլի անունից), իսկ [[XIX դար|XIX դ]]․ երկրորդ կեսից՝ գալգայ ցեղին տրվել է ինգուշ անվանումը (Անգուշ (Ինգուշ) աուլի անունից)։
 
== Ցարական Ռուսաստանի կազմում ==
Տող 8.
== ԽՍՀՄ-ի կազմում ==
 
[[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխությունից]]ից հետո Դրոզնիում ստեղծվել է բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Քաղաքացիական կոմիտեն։ [[Մարտի 5]]-ին կազմավորվել է Բանվորների, զինվորների և կազակական դեպուտատների Դրոզնիի սովետը։ Մտեղծվել են նաև բուրժուաազգայնական «Չեչենական ազգային սովետը» և Ինգուշական ազգային սովետը։ [[1917]] թվականիի հոկտեմբերի 26-ին Դրոզնիում հռչակվել է սովետական իշխանություն։ Չեչնիայում սովետական իշխանության հաստատումը ուղեկցվել է սուր դասակարգային պայքարով։ Նոյեմբերի 24-ին հակահեղափոխականները գրավել են Դրոզնին։ [[1917]] թվականի [[դեկտեմբերի 31]]-ին հեղափոխական զինվորներն ազատագրել են քաղաքը, իշխանությունն անցել է Ռազմահեղափոխական կոմիտեին։ [[1918]] թվականի մարտին ([[ՌՄՖՄՀ]] կազմում) ստեղծվեց Թերեքի Սովետական Հանրապետությունը, որի մեջ մտավ նաև Չեչնիան։ [[1918]] թվականի ամռանը Թերեքի հակահեղափոխական ուժերը խռովություն բարձրացրեցին։ [[1918]] թվականի օգոստոսի 11 — նոյեմբեմբերի 12-ի ընթացքում խռովությունը ջախջախվեց։ [[1919]] թվականի Փետրվարին Չեչնիան գրավեցին Ա․ Դենիկինի սպիտակգվարդիական զորքերը։ 1920 թվականի մարտի 17-ին 11-րդ կարմիր բանակը ազատագրեց Դրոզնին։ Մովետական իշխանությունը վերականգնվեց։ 1920 թվականի նոյեմբերին Չեչենիան և Ինգուշեթիան մտան Լեռնային ԻՄՄՀ-ի մեջ, [[1924]] թվականին կազմավորվեց Ինգուշական ԻՄ։ 1921 — 1926-ի ընթացքում ժողովրդավարական տնտեսությունը վերականգնվեց։ Հակահեղափոխության դեմ պայքարի և Դրոզնու նավթարդյունաբերության վերականգնման համար բանվորությունը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչ պատերազմյան հնգամյակների տարիներին արդյունաբերությունը և նավթահանքերը ամբողջությամբ վերակառուցվեցին, հիմնվեցին նոր գործարաններ։ Հաջողությամբ ընթացավ գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Սովետական իշխանության տարիներին հանրապետությունում ստեղծվեց ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական մշակույթ։ [[1923]]—[[1925|25]] թվականներին կազմվեց չեչենների և ինգուշների գիրը։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին կազմավորվեց Չեչնիայի ու Ինգուշեթիայի ԻՍՍՀ։ Հայրենական մեծ պատերազմի ([[1941]]—[[45]]) տարիներին Չեչնիայի ու Ինգուշեթիայի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին ռազմաճակատին։ [[1942]] թվականի աշնանը գերմանաֆաշիստական զորքերը ներխուժեցին հանրապետություն, որն ազատագրվեց [[1943]] թվականի հունվարին։ Չեչեններն ու ինգուշները մարտնչեցին ռազմաճակատում, պարտիզանական ջոկատներում, 36-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ [[1960]]— [[1970]]-ական թթ․ էլ ավելի են զարգացել տնտեսությունը և մշակույթը։ Ձեռք բերած նվաճումների համար Չեչնիայի ու Ինգուշեթիայի ԻՍՍՀ [[1965]] թվականին պարգևատրվել է Լենինի, [[1972]] թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=714}}
 
[[Կատեգորիա:Չեչնիայի պատմություն]]