«Պալեոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պալեոգեն''', կայնոզոյի խմբի ամենահին [[համակարգ]]ն է, որը համապատասխանում է երկրի զարգացման կայնոզոյան դարաշրջանի առաջին էտապին։
 
Պալեոգեն համակարգը հաջորդում է [[կավիճ|կավճի]] և նախորդում նեոգենի համակարգին։
 
== Անավանում ==
Պալեոգեն անունը առաջարկել է գերմանացի երկրաբան Կ․ Նաումանը, [[1866]] թվականին։ Պպալեոգենի շերտագրական ուսումնասիրությունը սկսվել է [[Փարիզ]]ի շրջակայքից, որտեղ անջատվել են տեղական հարկեր, որոշվել են նրանց ֆացիաները, հնէաշխարհագրությունը և բրածո ֆաունայի բնույթը։
 
== Ռադիոերկրաբանական մեթոդներ ==
Տող 12.
*օլիգոցեն (ստորին, միջին, վերին)։
 
Հարկային և զոնային ստորաբաժանումները կրում են տեղական բնույթ։
 
== Պալեոգենի նստվածքներ ==
Պալեոգենի նստվածքներն ունեն լայն տարածում, ներկայացված են նստվածքային, հրաբխածին նստվածքային, հրաբխածին և ցամաքային ֆացիաներով։ Նրանց բազմաֆացիալ բնույթը պայմանավորված է այդ ժամանակաշրջանում բազմիցս տեղի ունեցած ինտենսիվ տեկտոնական շարժումներով, որոնք ուղեկցվել են հրաբխականությամբ (ստորջրյա, ցամաքային), և որոնց հետևանքով երբեմնի գեոսինկլինալները վերածվել են գեոանտիկլինալների։
 
ՀԽՍՀ-ի տարածքում պալեոգենի ծովային նստվածքները լայն տարածում ունեն հարավային և հարավ-արևմտյան, իսկ հրաբխածին և հրաբխածին նստվածքային ապարները՝ հյուսիային և արևելյան շրջաններում։
Ցամաքային ֆացիայով է ներկայացված վերին օլիգոցենը Մերձերևանյան շրջանում։ Պալեոգենի ցամաքային [[ֆաունան]] խիստ տարբերվում է կավճի դարաշրջանի ֆաունայից։
 
== Սկզբնավորում ==
Պալեոգենի սկզբում մահացել են [[սողուններ]]ի մեծ խմբեր (դինոզավրեր, թռչող թեփամորթներ, ծովային թեփամորթներ, իխտիոզավրեր, պլիոզավրեր)․ գոյություն են ունեցել երկկենցաղները, ոսկրավոր ձկները, լայն տարածում են ունեցել ցածրակարգ [[կաթնասուններ]]ը, [[միջատներ]]ը, կրծողները, փափկամորթները, միաբջիջ կենդանիներից՝ [[ֆորամինիֆերները]] և հատկապես նոլմուլիտիդները։
 
Պալեոգենի նստվաձքները հարուստ են գորշ ածխի ([[Անդրկովկաս]], Հեռավոր Արևելք, ԳԴՀ, ԳՖՀ, [[ԱՄՆ]], [[Կանադա]]), գազի և նավթի (Կարպատներ, Կովկաս, Անդրկովկաս, Նախակովկաս, Միջին Ասիա, Հեռավոր և Միջին Արևելք, Էլգաս, Կալիֆոռնիա, Վենեսուելա են), սաթի (Մերձբալթյան երկրներ և Դնեպրադոնեցկյան գոգավորություն), բիտումինային թերթաքարերի (Կարպատներ, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա), [[ֆոսֆորիտներ]] ԽՍՀ, Թունիս, Ալժիր, Մարոկկո են), [[մանգանի]] (Ուկրաինա, Անդրկովկաս, Մանգիշլակ), երկաթի (Տարգայի գոգավորություն, Արևմտա-Սիբիրական հարթավայր), բոքսիտների (Ուկրաինա, [[Ղազախստան]], ԱՄՆ, [[Հնդկաստան]]), դիատոմիտների (Մեբձվոլգյան շրջան, Արևմտյան Սիրիր), կալիումական աղերի (Էլզաս, Իսպանիա) ևնի հանքավայրերով։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=82}}
 
[[Կատեգորիա:Երկրաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պալեոգեն» էջից