«Պայծառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Պայծառություն (այլ կիրառումներ)»-ից «Պայծառություն» առանց վերահղում թողնելու: սխալ անվանում
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պայծառություն''', [[լույս]]ի աղբյուրի լուսարձակումը տվյալ ուղղությամբ բնութագրող մեծություն։ Նշանակվում է ''L'' տառով։ Լուսարձակող մակերեվույթի ''dՏ'' տարրի պայծառությունը որևէ ուղղությամբ որոշվում է նույն ուղղությամբ այդ տարրի [[լույսի ուժ]]ի (''dI'') և դիտարկվող ուղղությանն ուղղահայաց հարթության վրա տարրի [[պրոյեկցիա]]յի մակերեսի հարաբերությամբ․
 
:<math>L=\frac {dI} {dS cos \alpha}</math>,
 
որտեղ ''α''-ն ''dS'' տարրի [[նորմալ]]ի և դիտարկվող ուղղության միջև կազմված անկյունն է։ [[Միավորների միջազգային համակարգ]]ում պայծառությունը չափվում է [[կանդելա|կդ]]/[[մետր|մ]]<sup>2</sup> (նիտ) միավորով։
 
== Էներգետիկական պայծառություն ==
Դիտարկվող ուղղությամբ միավոր [[մարմնային անկյուն|մարմնային անկյան]] ներսում պարփակված ճառագայթման այն հոսքը, որ բաժին է րնկնում այդ ուղղությանն ուղղահայաց հարթության վրա լուսարձակող մակերևույթի պրոյեկցիայի միավոր մակերեսին․
 
:<math>L=\frac {d \Phi} {d \Omega d S cos \alpha}</math>
Տող 16.
Աստղագիտության մեջ պայծառությունը երկնային մարմինների մակերևույթի ճառագայթման կամ անդրադարձման ունակության բնութագիրն է։ Երկնային թույլ աղբյուրների պայծառությունը արտահայտում են 1 քառակուսի վայրկյանի, 1 քառակուսի [[րոպե]]ի կամ 1 քառակուսի աստիճանի հավասար մակերեսի [[աստղային մեծություն|աստղային մեծությամբ]], այսինքն՝ այդ մակերեսի առաջացրած [[լուսավորվածություն]]ը համեմատում են հայտնի աստղային մեծության աստղի առաջացրած լուսավորվածության հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=108}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկական մեծություններ]]