«Պանամերիկանիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պանամերիկանիզմ''' համաամերիկշականություն, քաղաքական ուսմունք, որի հիմքում ընկած է փաստերին հակ...»:
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պանամերիկանիզմ''' համաամերիկշականություն, քաղաքական ուսմունք, որի հիմքում ընկած է փաստերին հակասող և պատմական զարգացման ընթացքն աղավաղող մեկնաբանության վրա հիմնված այն գաղափարը, թե իբր [[ԱՄՆ]] և Ամերիկա մայրցամաքի մյուս երկրներն ունեն պատմական ճակատագրի, տնտեսության և մշակույթի ընդհանրություն։ Պանամերիկանիզմը օգտագործում են ԱՄՆ-ի իմպերիալիստները՝ «հիմնավորելու» ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական, իսկ երբեմն և ուղղակի ռազմական [[էքսպանսիա]]ն [[Լատինական Ամերիկա]]յի երկրներում։ Դեռևս [[19–րդ դար|19]]-րդ դարի սկզբին ԱՄՆ լատինաամերիկյան երկրների անկախության շարժմանը աջակցելու քողի տակ ձգտել է ուժեղացնել իր ազդեցությունն այդ երկրներում։ [[1823 թվական|1823]] թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հռչակեց ''«Մոնրոյի դոկտրինան»'' (սկզբունքն էր «Ամերիկան ամերիկացիների համար»), որն ուղղված էր ամեր. մայրցամաքի գործերին եվրոպական պետությունների միջամտության դեմ։ [[19–րդ դար|19]]-րդ դարի վերջից ԱՄՆ Լատինական Ամերիկայից կապիտալիստական մյուս երկրներին դուրս մղելու նպատակին է ծառայեցրել Պանամերիկյան կոնֆերանսները և Պանամերիկյան միությունը։ ԱՄՆ-ի այդ քաղաքականությունն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից ([[1939 թվական|1939]]-[[1945 թվական|1945]]) հետո։ Ձգտելով ամրապնդել իր դիրքերը Լատինական Ամերիկայում՝ ԱՄՆ գործունորեն մասնակցեց Ամերիկյան պետությունների կազմակերպության ([[ԱՊԿ]]) ստեղծմանը ([[1948 թվական|1948]]), իսկ [[1961 թվական|1961]] թվականին առաջարկեց Լատինական Ամերիկային «օգնություն» ցույց տալու ծրագիր, որն անվանվեց «Միություն հանուն առաջադիմության»։ Հանդես գալով լատինաամերիկյան երկրները «կոմունիստական վտանգից» պաշտպանողի դերում, ԱՄՆ նախապատրաստեց հակահեղափոխականների ներխուժումը [[Կուբա]] ([[1961 թվական|1961]]) և կազմակերպեց Կուբայի վտարումը ԱՊԿ-ից ([[1962 թվական|1962]])։ Սակայն Լատինական Ամերիկայում հակաիմպերիալիստական շարժման աճը և պետությունների միջե համագործակցության զարգացումը ավելի ու ավելի են բացահայտում պանամերիկանիզմի գաղափարական սնանկությունը։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=117}}