«Պենտատոնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պենտատոնիկա''', հնգաաոն (հուն․ πέντε — հինգ և տոն), հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային [[լադ]], որի [[հնչյուն]]ները կարող են դասավորվել հաջորդական մաքուր կվինտաներով։ Կիսատոների բացակայության հետևանքով աստիճանների միջև ձգողականությունները սուր չեն, որոշակի լադային կենտրոն (տոնիկա) չի դրսևորվում, աստիճաններից յուրաքանչյուրը կարող է տոնիկայի դերը ստանձնել, ուստի և միևնույն հնչյունակազմը կարող է հանդես գալ լադային հինգ տարբեր հնչյունաշարով՝ Առավել գործն, են ա-ն և ե-ն, որոնք, հաճախ համատեղ հանդես գալով, առաջացնում են զուգահեռ [[մաժոր]]-[[մինոր]] փոփոխական համակարգ։ Պենտատոնիկան տարածված է աշխարհի շատ ժողովուրդների (դրանց թվում՝ [[շոտլանդացիներ]]ի և [[հունգարներ]]ի) երաժշտության մեջ, բայց առավել բնորոշ է [[Արևելք]]ի համար ([[Վիետնամ]]ի, [[Չինաստան]]ի՝ այստեղից «չինական գամմա» անվանումը, Սովետական Միության մեջ՝ թաթարների, բաշկիրների, բուրյաթների և այլոց համար)։ Պենտատոնիկա են կոչում նաև հինգաստիճանանոց կիսատոնային սի-դո-մի-ֆա-սոլ (-սի) [[լադ]]ը և օկտավան հինգ մոտավորապես հավասար մասի բաժանված հնչյունաշար ունեցող լադը (հանդիպում են, օրինակ, Ինդոնեզիայի ժողովուրդների երաժշտության մեջ)։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=232}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական եզրույթներ]]