«Պեպսին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.219.227 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Alla Margaryan մասնակցի վերջին տարբե...
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պեպսին''', հիդրոլազների դասի մարսողական ֆերմենտ, ճեղքում է սպիտակուցներն ու պեպտիդները։ Պարունակվում է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների մեծ մասի [[ստամոքսահյութ]]ում։ Հայտնաբերել է Թ․ Շվանը ([[1836 թվական|1836]]), բյուրեղային վիճակում ստացել է Ջ․ Նորթրոպը ([[1930 թվական|1930]])։ Պեպսին գնդիկային սպիտակուց է, բաղկացած 340 [[ամինաթթու]]ներից, մոլային զանգվածը 34500 է։ Ամենամեծ արագությամբ ճեղքում է արոմատիկ ամինաթթուների՝ թիրոզինի և ֆենիլալանինի առաջացրած պեպտիդային կապերը։ Արտադրվում է ստամոքսի գլխավոր բջիջներից՝ ոչ ակտիվ պեպսինոգենի ձևով և ակտիվանում ստամոքսահյութի [[Աղաթթու|աղաթթ]]վի ազդեցությամբ։ Օգտագործվում է լաբորատոր հետազոտություններում, [[Բժշկություն|բժշկության]], պանրագործության մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=234}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեպսին» էջից