«Պետական սահմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
'''Պետական սահմաններ''', պետության տարածքը հարևան պետությունների տարածքներից անջատող գիծ։ ՍՍՀՄ պետական սահմանի մասին օրենքով ([[1982]]) ՍՍՀՄ պետական սահմանն այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղաձիգ մակերևույթը, որոնք որոշում են ՍՍՀՄ տարածքի՝ ցամաքի, ջրերի, [[ընդերք]]ի, օդային տա րածության շրջանակները։
'''ՍՍՀՄ պետական սահմանը, եթե միջազգային պայմանագրով այլ բան չի նախատեսված, որոշվում է․'''
 
'''1․''' Ցամաքում՝ ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմ նորոշումների,
 
'''2․''' Ծովում՝ ըստ ՍՍՀՄ աե րիաորիաչ ջրերի արտաքին շրջագծի,
 
'''3․''' Նավարկելի [[գետ]]երում՝ ըստ գլխավոր նավարկուղու միջամասի կամ գետի ջրհոսի հունի, ոչ նավարկելի [[գետ]]երում (վտակներում)՝ ըստ նրանց միջնագծի կամ ըստ գետի գլխավոր գետաբազկի միջնամասի, լճերում և այլ ջրավազաններում՝ ըստ այն ուղիղ գծի, որը ՍՍՀՄ պետական սահմանի ելքերը միացնում է լճի կամ այլ ջրավազանի ափերին։ Գետով (վտակով), լճով կամ այլ ջրավազանով անցնող ՍՍՀՄ պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման դեպքում, այնպես էլ գետի (վտակի) հունը այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում,
 
'''4․''' Հիդրոհանգույցների ջրամբարներում և այլ արհեստական ջրավազաններում՝ ՍՍՀՄ պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում է տեղանքով մինչև դրանց լցումը,
 
'''5․''' Նավարկելի և ոչ նավարկելի գետերի (վտակ ների) սահմանային հատվածներով անցնող երկաթուղային և ավտոճանապարհային [[կամուրջ]]ների, ամբարտակների վրա և այլ կառուցվածքներում՝ ըստ այդ կառուցվածքների միջնագծի կամ տեխնոլոգիական առանցքի, անկախ ՍՍՀՄ ջրային պետական սահմանի անցումից։
 
Սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը ՍՍՀՄ-ը լուծում է փոխադարձության և բարիդրացիության հիման վրա՝ ՍՍՀՄ պետական սահմանի մասին [[օրենք]]ին, ՍՍՀ Միության օրենսդրության այլ ակտերին և ՍՍՀՄ միջազգային պայմանագրերին համապատասխան։ Նույն կարգով որոշվում է նաև ՍՍՀՄ պետական սահմանի ռեժիմը՝ ՍՍՀՄ պետական սահմանի հաստատման, ՍՍՀՄ տերիտորիալ ջրերում և սահմանային [[գետ]]երի, [[լճեր]]ի և այլ [[ջրավազան]]ների ջրերի սովետական մասում սովետական և օտարերկրյա ոչ ռազմական նավերի ու ռազմանավերի նավարկելու և գտնվելու, օտարերկրյա ոչ ռազմական նավերի և ռազմանավերի՝ ՍՍՀՄ ներքին ջրերն ու նավահանգիստները մտնելու և այնտեղ գտնվելու, ՍՍՀՄ պետական սահմանի վրա զանազան աշխատանքներ, ձկնորսական և այլ գործունեություն իրականացնելու կարգը։ Պետությունների միջև սահմանները հաստատվում են առանձին փուլերով։ Պետական սահմաններն անձեռնմխելի են։ Դրանց խախտումը դիտվում է ոտնձգություն պետության [[սուվերենություն|սուվերենության]] դեմ։ Պետական սահմանների հարցը սերտորեն առնչվում է [[պատերազմ]]ի և խաղաղության պրոբլեմների հետ։
 
Պետական սահմանների վերաբերյալ վեճերի խաղաղ կարգավորումը, ՍՍՀՄ առաջարկությամբ, լուծվում է սահմանային ներկայացուցիչների (կոմիսարներ, լիազորներ են) միջոցով։ Պետական սահմանների պահպանման նպատակով սահմանային գոտիներում և շերտերում կազմակերպվում է սահմանային ռեժիմ, որը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ և սահմանակից պետությունների հետ կնքված սահմանային համաձայնություններով։ ՍՍՀՄ պետական սահմանները տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով (սահմանային սյուներ, բուրգեր, նշանաձողեր, սահմանաթմբեր են)։ Տերիտորիալ ջրերի սահմանագծի վրա տեղադրվում են խարսխավոր լողաններ, նշաձողեր։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=147}}
 
[[Կատեգորիա:Պետական սահմաններ]]
[[Կատեգորիա:Միջազգային իրավունք]]