«Պերիոսկոպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պերիոսկոպ''' ( հունարեն՝ λεριοχολέω - դիտել շուրջը), շրջադիտակ, 1․ թաքստոցներից (խրամատներ, բլ...»:
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պերիոսկոպ''' ( [[հունարեն]]՝ λεριοχολέω - դիտել շուրջը), շրջադիտակ, 1․ թաքստոցներից ([[խրամատ]]ներ, բլինդաժներ), [[տանկ]]երից, [[սուզանավ]]երից դիտումների համար նախատեսված օպտիկական սարք։ Պերիոսկոպի օգնությամբ չափում են նաև հորիզոնական և ուղղաձիգ անկյունները տեղանքում և որոշում դիտվող օբյեկտների հեռավորությունները (տես նաև [[Հեռաչափ]])։ Պերիոսկոպի կառուցվածքն ու օպտիկական բնութագրերը պայմանավորված են կիրառության ոլորտով, տեղակայման վայրով և թաքստոցի խորությամբ։ Պարզագույնը ուղղաձիգ Պերիոսկոպն է, որը բաղկացած է ուղղաձիգ դիտափողից և վերջինիս առանցքի նկատմամբ 45° անկյունով տեդադրված 2 հայելիներից, որոնց կազմած օպտիկական համակարգը բեկում է դիտվող առարկայից եկող լուսային ճառագայթները և ուղղում դեպի դիտորդի աչքը։ Տարածված են [[պրիզմայավոր պերիոսկոպներ|պրիզմայավոր Պերիոսկոպ]]ները, որոնց դիտափողում հայելիների փոխարեն տեղադրված են [[ուղղանկյուն պրիզմա]]ներ, ինչպես նաև [[հեռադիտակ]]ային [[ոսպնյակ]]ավոր համակարգը և շրջող համակարգը, որոնց օգնությամբ կարելի է ստանալ խոշորացված ուղիղ պատկեր։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=274}}