«Պևտինգերյան քարտեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պևինգերյան քարտեզ''' Պևինգերյան քարտեզը (Tabula Peutingeriana — Պետինգերյան տախտակներ), հռոմեական ճանա...»:
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պևինգերյան քարտեզ''' Պևինգերյան քարտեզը (Tabula Peutingeriana — Պետինգերյան տախտակներ), [[հռոմ]]եական ճանապարհացույց-քարտեզ։ 15-րդ դարում այդ քարտեզը գտել էր Վիեննացի հումանիստ Կոնրադ Կելտեսը և հանձնել Աուգսբուրգի գիտնական Պետինգերին, որի անունով էլ կոչվում է «Պետինգերյան»։ Պևինգերյան քարտեզը իրապես ոչ թե քարտեզ, այլ հին աշխարհի ճանապարհների մանրամասն նկարագրություն ն Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները ըաո Պետինգերյան քարտեզիուղեցույց է, որի վրա նշված են [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի ու [[Աֆրիկա]]յի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները (մղոններով)։ Պևինգերյան քարտեզը վերահրատարակել, մանրամասն ուսումնասիրել և մեկնաբանել է գերմանացի գիտնական Կոնրադ Միլլերը, ըստ որի քարտեզի հեղինակը հռոմեացի աշխարհագիր Կաստորիուսն է, որն այն կազմել է 361-363 թվականներին։ Մոտ [[670 թվական]]ին այդ քարտեզից օգտվել է Անանուն Ռավեննացին։ Նրա աշխատության մեջ հիշատակված 2 հազարամյակը տեղանուն քաղված է Պևինգերյան քարտեզից, և իբրե այդ քաղվածքների հեղինակ 36 անգամ վկայակոչված է Կաստորիուսը։ Պևինգերյան քարտեզը ուսումնասիրել և մեկնաբանել են Ն․ Ադոնցը, Մարկվարտը և ուրիշներ։ Մանանդյանն իր «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» աշխատության մեջ Պևինգերյան քարտեզը համարում է Հայաստանի ռազմ, և առետրական հին ճանապարհների ուսումնասիրության և Հայկական լեռնաշխարհի ու հարևան երկրների պատմական աշխարհագրության անփոխարինելի աղբյուր։ [[Քարտեզ]]ի վրա հռոմեական մղոններով նշված են [[Մեծ Հայք]]ի թագավորության հիմնական մայրուղիները։ Պևինգերյան քարտեզի օգնությամբ (Անանուն Ռավեննացու ուղղումներով) ճշտվում են Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները և դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը։ Կ․ Միլլերի կարծիքով հին աշխարհագրության համար Կաստորիուսի այս քարտեզն ավելի կարևոր է, քան Պտղոմեոսի «[[Աշխարհագրություն]]ը»։ Պևինգերյան քարտեզի միակ օրինակը գտնվում է [[Վիեննա]]յի պետական գրադարանում։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=236}}