«Պիեզոէլեկտրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Image:SchemaPiezo.gif|thumb|Պեզոէլեկտրական սկավառակը դեֆորմացվելուց [[էլեկտրական լարում|լարում]] է առաջացնում (չափերի փոփոխությունը պատկերում մեծացված է)]]
'''Պիեզոէլեկտրականություն''', '''պիեզոէլեկտրական էֆեկտ''', մեխանիկական լարումների ազդեցությամբ [[իզոտրոպություն|անիզոտրոպ]] [[դիէլեկտրիկ]]ներում [[էլեկտրական բևեռացում|էլեկտրական բևեռացման]] (ինդուկցիայի) առաջացման (ո''ւղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ'') և [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ մեխանիկական [[դեֆորմացիա]]ների առաջացման (''հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ'') երևույթը։
 
Ուղիղ և հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտները դիտվում են միևնույն բյուրեղներում՝ [[պիեզոէլեկտրիկներ]]ում։ Պիեզոէլեկտրականությունյան երևույթը [[քվարց]]ի բյուրեղում առաջինը մանրամասնորեն ուսումնասիրել է [[Պիեռ Կյուրի]]ն եղբոր հետ ([[1880]])։ Հետագայում պիեզոէլեկտրական հատկություններ հայտնաբերվել են ավելի քան 1500 միացություններում, որոնցից լայնորեն օգտագործվում են [[սեգնետյան աղ]]ը, [[բարիումի տիտանատ]]ը և այլն։
 
Բյուրեղների պիեզոէլեկտրական հատկությունները կապված են դրանց կառուցվածքի հետ։ Այդպիսի հատկություններ ունեն բոլոր [[պիրոէլեկտրիկ]]ները։ Մեխանիկական [[դեֆորմացիա]]յի դեպքում փոխվում է պիրոէլեկտրիկի ինքնակամ բևեռացման մեծությունը, և դա դիտվում է որպես ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ։ Պիեզոէլեկտրական էֆեկտներ դիտվում են նաև որոշ ոչ պիրոէլեկտրիկներում (օրինակ, [[քվարց]]ում)։ Ճշմարիտ է հետևյալ ընդհանուր պնդումը, սիմետրիայի կենտրոն ունեցող բյուրեղները չեն կարող լինել պիեզոէլեկտրիկներ։ Դա բացատրվում է նրանով, որ [[բյուրեղ]]ի դեֆորմացման ժամանակ սիմետրիայի կենտրոնը պահպանվում է, իսկ վերջինիս առկայության դեպքում բևեռացում հնարավոր չէ։
Տող 9.
*[[Պիեզոէլեկտրական փոխակերպիչ]]
*[[Պիեզոմագնիսականություն]]
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=290}}
 
[[Կատեգորիա:Էլեկտրական երևույթներ]]