«Պլատոնյան ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:La scuola di Atene.jpg|մինի]]
[[Պատկեր:AtheneOudheid.JPG|thumb]]
'''Պլատոնյան Ակադեմիա''', [[Պլատոն]]ի մ․ թ․ ա․ մոտ [[387]] թվականին հիմնադրած [[փիլիսոփա]]կան [[դպրոց]]ը։ Գտնվում էր [[Աթենք]]ի արվարձանում՝ [[առասպել]]ական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում (այստեղից էլ ակադեմիա անվանումը)։
 
Պլատոնյան ակադեմիան հակադրվում էր անտիկ [[մատերիալիզմ]]ին։ Իր հազարամյա պատմության տարբեր փուլերում ենթարկվել է ուրիշ իդեալիստական դպրոցների ազդեցությանը։ Այսպես կոչված հին Ակադեմիայում (Սպևսիպոս և ուրիշներ մ.թ.ա. 4-3 դդ.), որը մեծ դեր է խաղացել [[մաթեմատիկա]]յի և [[Աստղագիտություն|աստղագիտության]] զարգացման գործում, ուժեղացել էր պյութագորականության ազդեցությունը։ Պլատոնի հայացքներն այստեղ համակարգվում էին [[Թվերի տեսություն|թվերի միստիկական տեսության]] հիման վրա։ Միջին Ակադեմիան (Արքեսիլայոս և ուրիշներ, մ.թ.ա. 3-րդ դ.) կրել է [[սկեպտիցիզմ]]ի ազդեցությունը։ Նոր Ակադեմիան ([[Կառնեադես]] և ուրիշներ, մ.թ.ա. 2-րդ — 1-ին դդ.) խորացնելով միջին ակադեմիայի սկեպտիցիզմը, հանդես է եկել ճշմարտության չափանիշի մասին [[Ստոիկյան դպրոց|ստոիկներ]]ի ուսմունքի դեմ։ Հետագա շրջաններում Ակադեմիան [[Էկլեկտիզմ|էկլեկտիկորեն]] միավորում է պլատոնականությունը, [[Ստոիկյան դպրոց|ստոիցիզմ]]ը, արիստոտելիզմը և այլ դպրոցներ։ 4-5-րդ դդ. Ակադեմիան վերջնականապես անցնում է [[Նեոպլատոնականություն|նեոպլատոնականության]] դիրքերը ([[Պլուտարքոս|Պլուտարքոս Աթենացի]])։ 529թ. փակվեց Հուստինիանոս կայսեր կողմից։ Վերածննդի դարաշրջանում Ֆլորենցիայում հիմնվեց այսպես կոչված «Ակադեմիան պլատոնյան» (1459-1521), որը պլատոնականության դիրքերից պայքարում էր [[սխոլաստիկա]]ցված [[Արիստոտել]]ի դեմ, թարգմանում և մեկնաբանում էր Պլատոնի աշխատությունները ([[Մարսիլիո Ֆիչինո]])։<ref>Փիլիսոփայական բառարան, Ե., 1975թ., էջ 9:</ref>
Տող 13.
* Նոր ([[3]]-րդ) ակադեմիա, որի հիմնադիրը Կարնեադես Կիրենացին էր (մ․ թ․ ա․ [[214]]-[[129]]), նրա օրոք ուժեղանում է պայքարը ստոիցիզմի դեմ։
*Փիլոն Լարիսացու (4-րդ ակադեմիա)
* Անտիոքոս Ասկալոնացու (5-րդ ակադեմիա) ժամանակ (մ․ թ․ ա․ [[110]]-[[68]]) դպրոցը հեռանում է սկեպտիցիզմից և ընկնում էկլեկտիզմի գիրկը, Պլատոնի ուսմունքը միացնելով [[Արիստոտել]]ի, [[Պյութագորաս]]ի և ստոիցիզմի փիլյանր։
 
Իր գոյության վերջին շրջանում (4-6 [[դարեր]]) Պլատոնյան ակադեմիյան դառնում է նեոպլատոնականության կենտրոն։ [[Հայ]] փիլիսոփական գրականության մեջ Պլատոնյան ակադեմիայի հնագույն շրջանի, Պլատոնի և նրա հաջորդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ են պահպանվել [[Դավիթ Անհաղթ]]ի «Սահմանք իմաստասիրության» և «Մեկնության ստորոգութեանցն Արիստոտէլի» երկերում։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=326}}
 
[[Կատեգորիա:Հին Հունաստանի փիլիսոփայություն]]