«Պոլինեզիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պոլինեզիացիներ''', ազգակից ժողովուրդների խումբ։ [[Պոլինեզիա]]յի և արևելյան [[Մելանեզիա]]յի մի քանի ոչ մեծ կղզիների արմատական բնակչությունը։ Պոլինեզիացիների մեջ են մտնում [[տոնգա]]ցիները, [[սամոա]]ցիները, [[Ուվեյ|ուվեացիներ]]ը, տուբուացիները, տաիտցիները, [[հավայացիներ]]ը, [[մաորիներ]]ը և այլ ժողովուրդներ։ Ընդհանուր թիվը՛ 788 հզ․ ([[1978]])։ Լեզուները պատկանում են [[մալայա-պոլինեզյան լեզուներ]]ի ընտանիքին։ Տիրապետող կրոնը [[քրիստոնեություն]]ն է (զուգակցվում է տեղական հին հավատալիքների հետ)։ Պոլինեզիացիների մարդաբանական տիպը ձևավորվել է հարավային [[Մոնղոլոիդ ռասա|մոնղոլոիդներ]]ի և նեգրա-ավստրալոիդների խառնուրդից։ [[Թուր Հեյերդալ|Թ․ Հեյերդալ]]ը պաշտպանում է Պոլինեզիացիների ամերիկյան ծագման տեսությունը, սակայն ուսումնասիրողներից շատերի կարծիքով նրանց նախնիները եղել են Հարավ-Արևելյան [[Ասիա]]յից [[Մելանեզիա]]յով ու [[Միկրոնեզիա]]յով [[Պոլինեզիա]]յի արևմտյան տարածքը եկած ծովագնացների խմբերը։ Պոլինեզիայի կղզիների բնակեցումն սկսվել է հավանաբար մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսից և շարունակվել գրեթե երկու հազարամյակ։ Չնայած բնական պաշարների սակավությանը, մասնավորապես՝ մետաղների բացակայությանը, Պոլինեզիացիները ստեղծել են համեմատաբար բարձր մշակույթ։ Պոլինեզիացիները զբաղվել են հիմնականում արևադարձային հողագործությամբ, ձկնորսությամբ, խոզերի, հավերի, շների բուծմամբ և արհեստներով։ Եվրոպական գաղութարարության սկզբում ([[18-րդ դար]]ի վերջ) Պոլինեզիացիներ գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման տարբեր փուլերում, իսկ [[Հավայան կղզիներ]]ում, Տաիտիում և Տոնգայում ձևավորվում էին վաղ դասակարգային պետություններ։ Գաղութարարության ժամանակ Պոլինեզիացիների թիվը զգալիորեն նվազեց։ Շատ կղզիներում որոշիչ դարձան կապիտալիստական հարաբերությունները, թեև պահպանվեցին նախնադարյան հասարակարգի կացութաձևի վերապրուկները։ Այժմյան Պոլինեզիացիները կիսով չափ վարում են բնատնտեսական գյուղատնտեսություն, աշխատում են կապիտալիստ, ցանքատարածություններում, առաջացել է փոքրաթիվ մտավորականություն։ Պոլինեզիացիները պայքարում են ազգային ազատագրության համար։ [[1962 թվական]]ին անկախություն ձեռք բերեց Արևմտյան [[Սամոա]]ն։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=358}}