«Ջրանցք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:Damaged Irrigation Canal.JPG|մինի|Վնասված ոռոգման ջրանցք Հայաստանում]]
[[Պատկեր:Irrigation in Armenia N75.jpg|մինի|Ոռոգման ջրանցք [[Արարատյան դաշտ]]ում]]
'''Ջրանցք''', արհեստական [[ջրտար]], ծառայում է ջուրը ինքնահոսով տեղափոխելու համար կամ որպես փոխադրական ջրային ուղի։ Կառուցում են բաց փորվածքում կամ լիրաթմբում։ Ըստ նշանակման Ջրանցքները լինում են նավարկելի (արհեստական ջրային ուղիներ), էներգետիկական ([[Դերիվացիա|դերիվացիոն]]), ոռոգման, ջրավորման, չորացման, [[ջրմուղ]]ի, լաստառաքման, ձկնաբուծական և կոմպլեքսային նշանակման։ [[Նավարկելի Ջրանցքներ]]ը լինում են [[գետեր]]ը, [[լճեր]]ը և ծովերը կապող (օրինակ, [[Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք|Վոլգա-Դոն ջրանցք]]ը, [[Մոսկվա]]յի անվ․ ջրանցքը), շրջանցիկ (նավարկության պայմանները բարելավելու համար), ուղղիչ (նավի ընթացքի ոլորունությունը փոքրացնելու և հետնաբար ջրային ուղու երկարությունը կրճատելու նպատակով), մոտեցման (խոշոր քաղաքներին, ներքին նավահանգիստներին, արդյւնաբերական ձեռնարկություններին [[ծով]]ից, [[Լիճ|լճ]]ից կամ [[գետ]]ից մոտեցումն ապահովելու համար)։ Նավարկելի Ջրանցքները լինում են նաև բաց և շլյուզված։ [[Շլյուզված Ջրանցքներ]]ը սովորաբար բաղկացած են տարբեր մակարդակների վրա գտնվող մի քանի տեղամասերից՝ բիեֆներից, որոնք իրար են միանում շլյուզներով կամ նավամբարձիչներով։ Նավարկելի Ջրանցքներին բնորոշ է զգալի երկարությունը (օրինակ, [[Նյու Յորք]]ից [[Ֆլորիդա|Ֆլորիդա թերակղզի]] ափամերձ Ջրանցքի երկարությունը 1,8 հզ․ կմ է, Բելոմորսկ—Բալթյան Ջրանցքինը՝ 227 կմ, ծովային Ջրանցքներից, օրինակ, [[Սուեզի ջրանցք]]ն ունի 171 կմ, իսկ [[Պանամայի ջրանցք]]ը՝ 81,6 կմ երկարություն)։ էներգետիկական (դերիվացիոն) Ջրանցքները [[գետ]]ից, [[ջրամբար]]ից, [[Լիճ|լճի]]ց ջուրը մատուցում են հիդրոէլեկտրակայանին կամ նրանից հեռացնում տուրբիններով անցած ջուրը ։ Սովորաբար դրանց երկարությունը մեծ չէ (առավելագույնը՝ 30 կմ)։ [[ԽՍՀՄ]]-ում դերիվացիոն Ջրանցքներ կան [[Զեմո-Ավճալա]]յի, [[Սևան-Հրազդան կասկադ]]ի և այլ [[Հիդրոէլեկտրակայան|ՀԷԿ]]-երում։ Ոռոգման Ջրանցքները, որոնք նախատեսված են ոռոգվող հողերին ջուր հասցնելու համար, սովորաբար կազմում են գլխավոր, բաշխիչ, բուն ոռոգման և ջրթող Ջրանցքների համակարգ (տես [[Ոռոգում]])։ Ոռոգման Ջրանցքներին ջուրը մատուցվում է ինքնահոսով կամ պոմպերով։ Ոռոգման խոշոր համակարգերում գլխավոր Ջրանցքների երկարությունը հասնում է մի քանի հարյուր կմ ([[Կարակումի ջրանցք]]ի երկարությունը ավելի քան 800 կմ է, [[Հյուսիս-Ղրիմյան Ջրանցք]]ինը՝ 400 կմ, [[Ֆերգանա]]յի մեծ ջրանցքինը՝ մոտ 300 կմ)։ Ջրավորման Ջրանցքներով ջուրը հասցնում են ջրազուրկ հողերին՝ գյուղատնտեսական կարիքների համար։ Քանի որ ջրավորման ժամանակ ջրազուրկ հողերում սովորաբար գոյանում են ոռոգվող փոքր տեղամասեր, ջրավորող Ջրանցքները հաճախ ծառայում են նաև որպես ոռոգման Ջրանցքներ։ Չորացման Ջրանցքները ինքնահոսով կամ պոմպակայանների միջոցով հավաքում են չորացման կամ ցամաքուրդային ցանցի ջրերը (տես [[Հողի մելիորացում]])։ Օրինակ, չորացման Ջրանցքներ կան Արարատյան հարթավայրի աղա կալված հողերի մշակման համալիրում։ [[Ջրմուղ]]ի Ջրանցքները ծառայում են ջրամատակարարման աղբյուրից ջուրը սպառողին հասցնելու համար։ [[ԽՍՀՄ]]-ում խոշոր [[ջրմուղ]] Ջրանցքներ են 460 կմ երկարության [[Իրտիշ-Կարագանդա Ջրանք]]ը, մոտ 130 կմ երկարության [[Սևերսկ-Դոնեցկ-Դոնբաս Ջրանցք|Սևերսկի-Դոնեցկ-Դոնբաս Ջրանցք]]ը։ Շահագործման պայմաններից և սանիտարական պահանջներից ելնելով՝ երբեմն կիրառում են [[ջրմուղ]] Ջրանցքներ։ [[Լաստառաքման Ջրանցքներ]]ը ծառայում են փայտանյութը ցրիվ կամ լաստերով փայտամթերման վայրից մինչև լաստառաքման գետը կամ Փայտասղոցման գործարան փոխադրելու համար։ [[Ձկնաբուծական Ջրանցքներ]]ը ծառայում են արհեստական ձվադրատեղերին ջուր մատակարարելու և առանձին մեկուսացված ջրամբարները գետի հետ միացնելու համար Կոմպլեքսային Ջրանցքները կառուցում են մի քանի ջրատնտեսական խնդիրներ միաժամանակ լուծելու համար։ Օրինակ, Մոսկվայի անվ. Ջրանցքը ծառայում է նավարկության, ջրամատակարարման և ջրավորման նպատակների համար։ Ջրանցքի լայնական հատվածքի ձևերը (նկ․ 2) կախված են Ջրանցքի նշանակումից, [[գրունտ]]ի շինարարական հատկություններից, հողային աշխատանքների կատարման պայմաններից։ Փափուկ գրունտներում Ջրանցքները կառուցում են հիմնականում սեղանաձև և բազմանկյուն հատվածքով։ Ուղղանկյուն հատվածքը նպատակահարմար է ժայռոտ փորվածքներում Ջրանցք կառուցելիս։ Ջրանցքի հատվածքի չափերը որոշում են հիդրավլիկական հաշվարկներով՝ ելնելով նավերի և լաստերի չափերից, տվյալ Ջրանցքի պայմանների համար թույլատրելի արագություններից։ Ջրանցքի շեպերի թեքությունը որոշվում է ըստ [[գրունտ]]ի բնույթի։ Ջրանցքում ջրի թույլատրելի արագություններն ունեն սահմանային արժեքներ՝ առավելագույն (որի դեպքում բացառվում է Ջրանցքի ողողման հնարավորությունը) և նվազագույն (որը պաշտպանում է հունը տղմոտումից և բուսակալումից)։ Ջրանցքները կառուցում են հավաքովի կամ ամբողջական [[երկաթբետոն]]ե սալերից երեսապատումով կամ առանց երեսապատման։ Երեսապատումը Ջրանցքին պաշտպանում է ողողումից, կրճատում ծծանցման հաշվին ջրի կորուստը և փոքրացնում հատակի և շեպերի խորդուբորդությունը։ Ջրանցքների երեսապատումը կատարվում է քարե սալարկով, [[բետոն]]ե, [[երկաթբետոն]]ե ու [[ասֆալտ]]ային սալերով։ Ծծանցումից խուսափելու համար Ջրանցքներում երեսապատումից բացի կիրառում են նաև [[գրունտ]]ի մեխանիկական խտացում, աղմավորում են։ Բացի շահագործման հետ կապված հատուկ կառույցներից ([[շլյուզ|շլյուզներ]]ներ, պոմպակայաններ, ջրթողներ և այլն) բոլոր Ջրանցքների ծրագծերի վրա կան տարբեր նշանակման կառույցներ (խողովակներ, դյուկերներ, թունելներ, կամուրջներ, ջրանցույցներ, ուղանցույցներ,
արագահոսք, ջրանկում և այլն)։ Մ․ թ․ ա․ 5-3-րդ հազարամյակներում [[Հին Արևելք]]ի երկրներում հողագործության զարգացմամբ պայմանավորվեց ոռոգման և ջրավորման Ջրանցքների կառուցումը (օրինակ, [[Հին Եգիպտոս]]ում, մ․ թ․ ա․ [[5-րդ դար]], [[Չինաստան]]ում, մ․ թ․ ա․ III հազարամյակներում)։ Նավարկելի Ջրանցքների կառուցումը նույնպես սկսվել է հնում (օրինակ, մ․ թ․ ա․ [[6-րդ դար]] [[Նեղոս]]ը [[Կարմիր ծով]]ի հետ միացնող Ջրանցք)։ [[Միջին դարեր]]ում նավարկելի Ջրանցքներ են կառուցվել հիմնականում [[Հոլանդիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Անգլիա]]յում։ [[ԽՍՀՄ]]-ի տարածքում Ջրանցքներ սկսել են կառուցել մ․ թ․ ա․ [[9-րդ դար]]ին։ Դրանցից խոշորագույնը մ․ թ․ ա․ [[9–րդ դար|9]]-[[8-րդ դար]]երին կառուցված [[Մենուայի ջրանցք]]ն է։ Կառուցվել են նաև բազմաթիվ այլ Ջրանցքներ, որոնց մի մասը գործում են առ այսօր (օրինակ, [[Դալմայի Ջրանցք]]ը)։ [[7–րդ դար|7]]-[[10-րդ դար]]երին Ջրանցքներ են կառուցվել [[Զվարթնոց]]ում, [[Գավառ]]ում, [[Տաթև]]ում, [[Անի]]ում։ [[17-րդ դարի]]ն են վերաբերում [[Էջմիածին|էջմիածնի]] և [[Խաթունարխ]]ի Ջրանցքները։ Սովետական կարգերի հաստատումից հետո [[Հայաստան]]ում կառուցվեցին մեծ թվով ոռոգման Ջրանցքներ ([[Հոկտեմբերյանի ջրանցք]], [[Արտաշատի ջրանցք]], [[Թաչինի ջրանցք]], [[Կոտայքի ջրանցք]], [[Նորքի ջրանցք]], [[Շիրակի ջրանցք]], [[Ստորին Հրազդանի ջրանցք]] և այլն)։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=536}}
 
[[Կատեգորիա:Ջրանցքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրանցք» էջից