«Սաղմնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Blastulation.png|thumb|240px|right|'''1''' մորուլա, '''2''' - [[բլաստուլա]]]]
[[Պատկեր:Gastrulation.png|thumb|240px|[[Գաստրուլացում]]. '''1''' - Բլաստուլա, '''2''' - գաստրուլան բլաստոմերի հետ միասին, նարնջագույն գույնով նշված է էկտոդերմը, կարմիր՝ էնտոդերմը]]
'''Սաղմնաբանություն''', '''էմբրիոլոգիա''' ({{lang-grc|ἔμβρυον}} - էմբրիոն, սաղմ + {{lang-grc2|-λογία}}, {{lang-grc2|λόγος}} - գիտություն), [[գիտություն]] սաղմնային զարգացման մասին։ Ավելի լայն իմաստով այն ուսումնասիրում է նաև օրգանիզմների նախասաղմնային զարգացումը (սեռական բջիջների առաջացումը), [[բեղմնավորում]]ը, սաղմնածագումը, զարգացման թրթուրային, ետսաղմնային և ետծննդյան շրջանները մինչև հասուն, բազմացման ընդունակ օրգանիզմի առաջացումը։
 
Այսպիսով դժվար է հստակ սահման անցկացնել սաղմնաբանության և անհատական զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության՝ զարգացման կենսաբանության միջև<ref>''Захваткин Ю. А.'' Эмбриология насекомых. — М.: Высшая школа, 1975</ref><ref>''Голиченков В. А., Иванов Е. А., Никерясова Е. Н.'' Эмбриология: Учеб. для студ. университетов. — М.: Издательский дом «Академия», 2004</ref><ref>''Белоусов Л. В.'' Основы общей эмбриологии. (3-е изд., переработ. и дополн.) — М.: Изд-во МГУ-Наука, 2005</ref>։
 
== Հիմնադիրներ ==
Սաղմնաբանության հիմնադիրներն են [[Հիպոկրատ]]ը և [[Արիստոտել]]ը։ Գիտության հետագա զարգացումը կապված է Վ․ Հեսրվեի, Ա․ Լնենհուկի, Մ․ Մալպիգիի և ուրիշների անունների հետ։ Ժամանակակից սաղմնաբանության հիմնադիրը Կ․ Մ․ Բերն է։
 
[[Դարվին Չարլզ|Չ․ Դարվին]]ի տեսության վրա հիմնված էվոլյուցիոն համեմատական սաղմնաբանության հիմքը դրվել է Ա․ Կովափսկու և Ի․ Մեչնիկովի աշխատանքներում։
 
Ժամանակակից սաղմնաբանությանն մեջ մեծ ավանդ ունեն Ա․ Սևերցովը, Հ․ Շպևէանը, Վ․ Շիետկևիչը և ուրիշներ։
 
== Հիմնական խնդիր ==
Սաղմնաբանության հիմնական խնդիրը մեկ բջջից առաջացած հարյուր միլիարդավոր [[բջիջ]]ներից կազմված կառուցվածքային, ֆունկցիոնալ և կենսաքիմիական բարդ համակարգի՝ օրգանիզմի առաջացման պարզաբանումն է։
 
Կախված հետազոտության խնդիրներից և մեթոդներից՝ տարբերում են սաղմնաբանության.
*համեմատական,
*էկոլոգիական
*փորձառական ուղղություններ։
 
Վերջին տասնամյակներում ամենամեծ զարգացման է հասել փորձառական սաղմնաբանություն, որի նվաճումների շնորհիվ բացահայտվել են բջիջների և [[հյուսվածքներ]]ի ձևագոյացման, տարբերակման, բազմացման և աճի կարգավորման, ինչպես նաև ամբողջ [[օրգանիզմ]]ի և նրա առանձին մասերի փոխազդեցության կարևորագույն մեխանիզմները։ Ըստ ժամանակակից սաղմնաբանության սաղմնածագումը և անհատական զարգացումը տեղի են ունենում բեղմնավորում։
 
{{Սաղմնային զարգացում}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=150}}
 
[[Կատեգորիա:Զարգացում]]