«Սերունդների հաջորդականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
 
Տող 3.
 
Բուսական աշխարհում սերունդների հաջորդականություն ասելով սովորաբար հասկանում են զարգացման ցիկլերում դիպլոիդ և հապլոիդ փուլերի հերթագայումը։ Տիպիկ սերունդների հաջորդականությունը հատուկ է այն բույսերին, որոնց՝ դիպլոիդ, և՝ հապլոիդ փուլերը բազմաբջիջ են։ Առաջինից (անսեռ սերունդ կամ սպորոֆիտ) գոյանում են սպորանգիումները, որտեղ մեյոզի հետևանքով առաջանում են սպորներ, իսկ երկրորդից (սեռական սերունդ կամ գամետոֆիտ)՝ գամետանիումներ, որտեղ առանց ռեդուկցիոն բաժանման առաջանում են գամետներ։ Սպորոֆիտը զարգանում է զիգոտից, իսկ գամետոֆիտը՝ սպորներից։ Որոշ բույսերի (ուլվա, դիկտիոտ ջրիմուռներ) սպորոֆիտը և գամետոֆիտը միանման են զարգացած, մյուսների մոտ գերակշռում է գամետոֆիտը (որոշ գորշ [[ջրիմուռ]]եր, մամռանմաններ) կամ սպորոֆիտը (լամինարիաներ, պտերանմաններ, սերքնավոր բույսեր)։ Օրինակ, մամռանմանների սպորոֆիտը աճում է գամետոֆիտի վրա, պտերանմանների գամետոֆիտն ապրում է ինքնուրույն, իսկ սերմնավոր բույսերինը զարգանում է սպորոֆիտի վրա։ Բազմաթիվ կանաչ, հնարավոր է նաև որոշ կարմիր ջրիմուռների միայն զիգոտն է դիպլոիդ, իսկ սիֆոնային, դիատոմային և որոշ գորշ ջրիմուռների (ինչպես նաև կենդանիների հսկայական մեծամասնությունը) միայն գամետներն են հապլոիդ։ Այս օրգանիզմներին, չնայած կորիզի փուլերի հերթափոխությանը, փաստորեն հատուկ չէ սերունդների հաջորդականությանը։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=345}}
 
[[Կատեգորիա:Բազմացում]]