«Սոլֆեջո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոլֆեջո''' ([[իտալ]]․ solfeggio, սոլ և ֆա հնչյունների անվանումից), երաժշտատեսական Էլ գործնական առարկա, որ կոչված է զարգացնելու սովորողների մեղեդիական ներդաշնակային, բազմաձայնային և տեմբրային լսողությունը, ռիթմի զգացումն ու երաժշտական հիշողությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում ներքին Լսողության՝ նոտային [[տեքստ]]ը սոսկ նայելով՝ երաժշտությունը ներքուստ լսելու և ըմբռնելու ունակության զարգացմանը։ Ուսուցումը տարվում է երգեցողության, թելադրության և վերլուծական ունկընդրության միջոցով, նյութ են ծառայում նպատակային վարժությունները և երաժշտական [[գրականություն]]ից ընտրված հատվածները։ Սովետական երաժշտական հաստատություններում ընդունված է սոլֆեջոյի լադային հիմքով ուսուցման [[մեթոդ]]ը (ի տարբերություն ինտերվալային) Հայաստանում երգիչների լսողական կարողության դաստիարակումը [[տեղ]] է գտել դեռևս միջնադարյան երաժշտակըրթական [[համակարգ]]ում (հատկապես [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] ժամանակաշրջանում)։ Այդ նպատակով օգտագործել են «մանրուսման» ժողովածուների որոշ բաժինները (տես Մանրուսում), սոլֆեջոյի ուսուցումը համատեղելով մոնոդիկ երաժշտության լադամեղեդիական հատկանիշների յուրացման հետ։ Ներկայում գոյություն ունեն հայկական ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտության հիման վրա գիտամեթոդական ժամանակակից սկզբունքներով կազմված՝ Ռ․ Աթայանի և Մ․ Տերյանի, Ց․ Բեքարյանի և Ցու․ Գեորգյանի ու այլոց մասնագիտական ձեռնարկները։ Հնում սոլֆեջոն է կոչվել նաև սոլմիզացիան։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=493}}
 
[[Կատեգորիա:Երաժշտության տեսություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոլֆեջո» էջից