«Սոցիալական շարժունություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիլական շարժություն,''' անձնավորության կամ սոցիալական խմբի դիրքի փոփոխությունը հասարակության շերտակառուցվածքում։ Առանձնացվում են սոցիլական շարժության հորիզոնական (տեղափոխություն մի [[քաղաք]]ից մյուսը, [[աշխատանք]]ի փոփոխություն, երբ անփոփոխ է մնում մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձը են) և ուղղահայաց (տեղափոխություն [[գյուղ]]ից քաղաք, [[աշխատավարձ]]ի, պաշտոնի բարձրացում կամ իջեցում են) ձևերը։ Երկու դեպքում էլ [[հասարակություն]]ը կարգավորում է տեղաշարժման ուղիները։ Ստրկատիրության և [[ֆեոդալիզմ]]ի օրոք սոցիլական շարժությունը բացառիկ երևույթ էր, իսկ բուրժուական հասարակարգում՝ օրինաչափ։ Օրինակ, [[ԱՄՆ]]-ում վերին խավերից ելածների երեք քառորդը կորցնում է իր դիրքերը և իջնում ստորին խավեր, իսկ ստորին խավերից ելածների մի մասը բարձրանում է վերին խավեր։ Այս փաստից ելնելով բուրժուական սոցիոլոգիան փորձում է հերքել դասակարգերի մարքս-լենինյան ըմբռնումը, պնդելով, որ, իբր, կայուն դասակարգեր գոյություն չունեն, բանվորն ու կապիտալիստը ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց տեղերը։ Սոցիալիզմի օրոք սոցիալական շարժությությունը վերահսկվող պրոցես է, այն նպաստում է դասակարգերի մերձեցմանը և սոցիալապես միատարր հասարակարգի ձևավորմանը (օրինակ, բանվորների և գյուղացիների երեխաները, ստանալով բարձրագույն կրթություն, համալրում են մտավորականության շարքերը, հասարակական-քաղաքական [[ակտիվ]]ությունը թույլ է տալիս զբաղեցնել ղեկավար պաշտոններ են), ինչպես նաև միգրացիոն և դեմոգրաֆիական պրոցեսների օպտիմալացմանը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=25}}
 
[[Կատեգորիա:Հասարակագիտություն]]