«Սպառողական կոոպերատիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Սպառողական կոպերացիա''', [[կոոպերացիա]]յի ձև, որը սպառողներին միավորում է սպառման ապրանքների համատեղ գնման, մասամբ նաև արտադրության համար՝ հետագայում դրանք իր անդամներին ու բնակչությանը վաճառելու նպատակով։ Որպես [[կապիտալիզմ]]ի պայմաններում աշխատավորության տնտեսական պայքարի նախնական ձև, սպառողական կոպերացիան առաջացել է XVIII դ․ վերջին, [[Մեծ Բրիտանիա]]յում։ ժամանակակից կապիտալիստական բոլոր երկրներում (բացառությամբ [[ԱՍՆ]]-ի ու [[Կանադա]]յի) կոոպերացիայի մյուս ձևերի մեջ սպառողական կոպերացիա գերիշխող դիրք ունի։ Այն կենտրոնացված բաշխման հզոր համակարգ է դարձել [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Ֆինլանդիա]]յում, [[Շվեդիա]]յում ու [[Իսլանդիա]]յում։ [[ՍՍՀՄ]]-ում սպառողական կոպերացիակարևոր դեր է կատարել [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո ապրանքաշրջանառությունից մասնավոր [[կապիտալ]]ի դուրսմղման, սովետական առևտրական ապարատի ստեղծման, [[Լենին]]ի կոպերատիվ պլանի իրագործման գործում։ Կոպերացիայի մյուս ձեերի հետ այն եղել է կոլեկտիվ տնտեսավարման [[դպրոց]], մանրապրանքային գյուղացիական տնտեսությունները սոցիալիստ, խոշոր արտադրության վերափոխելու նախապատրաստական աստիճան։ Նէպի շրջանում սպառողական կոպերացիաի գլխավոր խնդիրն էր կատարել արդյունաբերության արտադրանքը գյուղատնտեսական մթերքների ավելցուկի հետ փոխանակելու պետության առաջադրանքը։ Ներկայումս սպառողական կոպերացիա իրականացնում է առևտուրը գյուղում, գնում է գյուղատնտեսական հումք և մթերքներ, արտադրում ժողովրդի սպառման որոշ ապրանքներ։ սպառողական կոպերացիաները ղեկավարում է Ցենտրոսոյուզը, որը միավորում է միութենական հանրապետությունների, իսկ վերջիններս 4 մարզային, երկրամասային, ինքնավար հանրապետությունների սպառկոոպմիությունները, որոնք, իրենց հերթին, ներառում են շրջսպառկոոպմիությունները։ [[1983]] թվականի հունվարի 1-ի դրությամբ ՍՍՀՄ սպառողական կոպերացիա ընդգրկում էր մանրածախ առևտրի 366,4 հզ․, հասարակական սննդի 98,3 հզ․ ձեռնարկություն, բազմաթիվ մթերող կազմակերպություններ, ժողովրդական սպառման ապրանքների արդյունաբերական ձեռնարկություններ, ուսումնական հաստատությունների սեփական ցանց։ Ցենտրոսոյուզը [[1903]] թվականից Միջազգային կոոպերատիվ աչյանսի անդամ է, գործնական ու բարեկամական լայն կապեր ունի մոտ 100 երկրի կոոպերատիվ կազմակերպությունների հետ։ սպառողական կոպերացիաի արտաքին առևտրական գործառնություններն իրականացնում է [[1962]] ովականին կազմակերպված «Սոյուզկոոպվնեշտորգ» համամիութենական միավորումը։ [[1968]] ովականին, ստեղծման 60-ամյակի առթիվ, Ցենտրոսոյուզը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ՀՍՍՀ-ում սպառողական կոպերացիաները միավորում է «Հայկոոպը»:
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=55}}
 
[[Կատեգորիա:Կազմակերպություններ]]