«Ստանդարտացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ծրագրում ՀոթՔաթ գործիքով
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ստանդարտացում''', ստանդարտների սահմանման և օգտագործման [[պրոցես]]։ Ստանդարտացման օբյեկտ են կոնկրետ [[արտադրանք]]ը, [[նորմա]]ները, [[կանոն]]ները, պահանջները, [[մեթոդ]]ները, [[տերմին]]ները և [[նշան]]ները, որոնք ժողտնտեսության տարբեր ճյուղերում բազմակի օգտագործման հեռանկար ունեն։ [[ԽՍՀՄ]]-ում գործել է ստանդարտման պետական [[համակարգ]], որը միավորել է ժողտնտեսության կառավարման բոլոր մակարդակներում կատարվող ստանդարտացման [[աշխատանք]]ներն ու իրենից ներկայացրել է փոխկապված [[կանոն]]ների ու դրույթների համալիր։ Ստանդարտացման հիմնական խնդիրներն են՝ արտադրանքի, [[հումք]]ի, նյութերի, [[կիսաֆաբրիկատ]]ների և կոմպլեկտավորող իրերի տեխնիկական մակարդակին ու [[որակ]]ին ներկայացվող պահանջների, արտադրանքի նախագծման ու թողարկման բնագավառում՝ նորմաների, պահանջների և մեթոդների, նաև փաստաթղթերի, տեխնիկատնտեսական [[ինֆորմացիա]]յի միասնականացված դասակարգման և ծածկագրման համակարգերի, միասնական [[տերմին]]ների ու նշանների, աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի սահմանում, արդյունաբերական արտադրանքի միասնականացման և ագրեգատավորման զարգացում, [[սարք]]երի փոխադարձ փոխարինելիության և շահագործման ու նորոգման արդյունավետության մակարդակի բարձրացում, երկրում չափման միասնության և ճշտության ապահովվում, ֆիզիկական մեծությունների [[միավոր]]ների պետական նմուշների, ինչպես նաև բարձրագույն ճշգրտության չափումների մեթոդների ու միջոցների ստեղծում և կատարելագործում, արտաքին առևտրական, մշակութային ու գիտատեխնիկական կապերի համար նպաստավոր պայմանների ապահովվում։ Ստանդարտացումը հիմնվում է առաջանցիկ և կոմպլեքսային ստանդարտացման [[մեթոդ]]ների վրա։ Առաջանցիկ ստանդարտացման մեթոդի էությունը գործնականում [[ձեռք]] բերված մակարդակի համեմատ ստանդարտացման օբյեկտների նկատմամբ այնպիսի բարձր նորմաների ու պահանջների [[սահմանում]]ն է, որոնք, ըստ կանխատեսումների, պետք է օպտիմալ լինեն հետագա ժամանակաշրջանի համար։ Կոմպլեքսային ստանդարտացումը նախատեսում է պատրաստի արտադրանքի և դրա [[բաղադրամաս]]երի տեխնոլոգիական մակարդակին ու որակին ներկայացվող պահանջների ու ցուցանիշների փոխհամաձայնեցում։ ԽՍՀՄ-ում ստեղծվել և ներդրվել են համապետական նշանակության ստանդարտների միջճյուղային միասնական համակարգեր՝ կոնստրուկտորական փաստաթղթերի, արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման, տեխնիկատնտեսական ինֆորմացիայի դասակարգման ու ծածկագրման և այլն։ Թողարկվող արտադրանքի որակի պլանաչափ բարձրացման համար սահմանվել է արդյունաբերական արտադրանքի որակի բարձրագույն, առաջին և երկրորդ [[կարգ]]ի ատեստավորում և շնորհվում է որակի պետական նշան։ Ստանդարտացման աշխատանքները ղեկավարում է ԽՍՀՄ պետստանդարտը, որի մարմինների ու ծառայությունների համակարգն ընդգրկում է հանրապետական վարչությունները, ստանդարտացման և չափաբանության կենտրոնները, ԳՀԻ-ները, ստանդարտների պահպանման պետական հսկողության լաբորատորիաները։ ԽՍՀՄ պետստանդարտը մշակել և հաստատել է թողարկվող արտադրանքի որակի ձեռք բերված մակարդակի գնահատման կարգի մասին գիտատեխնիկական փաստաթղթերը, վերահսկողություն սահմանում արդյունաբերական արտադրանքի որակի ատեստավորման իրականացման ու պայմանների պահպանման վրա։ Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) [[երկիր|երկրներում]] ստանդարտացման [[հարց]]երով զբաղվում են՝ ստանդարտացման մշտական և ճյուղային մշտական հանձնաժողովները, ՏՓԽ-ի ստանդարտացման ինստիտուտը, ՏՓԽ-ի քարտուղարության ստանդարտացման բաժինը։ [[Աշխատանք]]ների հիմնական ուղղություններն են՝ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև ՏՓԽ-ի անդամ-երկրների միջև ապրանքափոխանակության օբյեկտ հանդիսացող արտադրանքի կոմպլեքսային ստանդարտների համակարգի ստեղծումը։ ՏՓԽ-ի ստանդարտների նորմաներն ու պահանջները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Կապիտալիստական երկրներում ստանդարտացման աշխատանքներն իրականացնում են ազգային (հիմնականում՝ ոչ կառավարական) կազմակերպությունները։ Ազգային ստանդարտների մեծ մասը, բացառությամբ անվտանգության տեխնիկայի, առողջապահության և շրջապատող միջավայրի պահպանման ստանդարտների, օրենսդրական [[ուժ]] չունեն։ Իրենց պրակտիկ գործունեության համար ֆիրմաներն ու ընկերությունները մշակում և օգտագործում են ֆիրմային ստանդարտներ։ Ստանդարտացման, չափաբանության, արտադրանքի որակի բարձրացման հարցերով զբաղվում են նաև միջազգային ու ռեգիոնալ կազմակերպությունները՝ [[ՄԱԿ]]-ի եվրոպական տնտական հանձնաժողովը, ստանդարտացման միջազգային կազմակերպությունը, Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը և այլն։ Սիջազգային ստանդարտների կիրառումը նպաստում է երկրների միջև գիտատեխնիկական, տնտեսական և առևտրական կապերի ընդլայնմանը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=103}}
 
[[Կատեգորիա:Ստանդարտացում]]