«Վաչե Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Վաչե Մամիկոնյան''' (ծննդյան թվականներն անհայտ մոտ [[338]]), Հայոց [[սպարապետ]], [[Մամիկոնյան]] [[տոհմ|տոհմի]]ի նահապետ։ Հայոց թագավոր [[Խոսրով Բ Կոտակ]]ի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական [[տոհմ]]երին՝ Մանավազյաններին ու [[Որդունիներ|Որդունիներին]]։ին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ [[Արագածոտն]] գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա [[Օշական|Օշականի]]ի մոտ տեղի ունեցած [[Օշականի ճակատամարտ (336)|ճակատամարտերում]] ջախջախել է Հայոց գահի հավակնորդ [[Սանատրուկ]] (Սանեսան) Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ [[337]] թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիս-արևելյան ափին) մոտ պարտության է մատնել [[Հայաստան]] ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է [[Պարսկաստան]]ին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2-րդ]] արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ [[Արշավիր Կամսարական]]ը և [[Անդովկ Սյունի]]ն։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=283}}
 
[[Կատեգորիա:Հայոց սպարապետներ]]