«Վասալիտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վասալիտետ''' ( {{lang-fr|vassalite}}, vassal-ուշ, {{lang-lat|vassallus}}, vassus-ծառա), [[միջնադար]]ում [[ֆեոդալ]]ների մի մասից (սենիորներ) մյուսների (վասաչներ) անձնական կախվածության հարաբերությունների համակարգ։ [[Արևմտյան Եվրոպա]]յում վասալիտետը որպես ավարտուն համակարգ ձևավորվել է 8-9-րդ դարերում Ֆրանկական պետությունում, որտեղ թագավորները և խոշոր ֆեոդալները զինվորական ծառայության դիմաց տալիս էին հող, կայք կամ եկամտի որևէ այլ աղբյուր։ Սկզբում ցմահ տրվող հողերը (տես [[Բենեֆիցի]]ում) աստիճանաբար դարձել են պայմանական ժառանգական տիրույթներ ([[ավատ]], [[ֆեոդ]], [[լեն]])։ Վասալի գլխավոր պարտականությունը իր հաշվին զինծառայությունն էր որոշակի ժամկետով (սովորաբար 40 օր տարվա մեջ)։ [[Սենիոր]]ը պարտավոր էր պաշտպանել իր վասալին և նրա ունեցվածքը։ Վասալիտետի հարաբերությունների տարածման հետեվանքով ձևավորվել է ֆեոդ, հիերարխիական սանդուղքը (թագավորից մինչև մանր ֆեոդալները)։ Կենտրոնացված ֆեոդալական պետությունների կազմավորման, ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև վասալական զինծառայությունը վարձու ջոկատների համակարգով փոխարինելու պայմաններում, վասալիտետը աստիճանաբար կորցրել է ռազմական և քաղաքական նշանակությունը։ [[Արևելք]]ի երկրներում վասալիտետը թույլ էր զարգացած, թեև [[Ճապոնիա]]յում և մոնղոլների նվաճած երկրներում նույնպես ձևավորվել է բազմաստիճան հիերարխիական սանդուղք։ [[Ռուսիա]]յում վասալական հարաբերություններ կային միայն մեծ և ուդելային իշխանների միջև։ [[Հայաստան]]ում [[ֆեոդալիզմ]]ի ժամանակաշրջանում մանր ազնվականները (որոնց վրա հենվել են թագավորները խոշոր ավատատերերի դեմ պայքարում) զինվորական, վարչական և այլ կարգի ծառայության դիմաց արքունիքից ստացել են հող («պարգևական» հողատիրություն), և պատերազմի դեպքում պարտավոր էին իրենց ձիով ու զենքով ներկայանալ սյուզերենին։ Նրանք [[պարգևական հող]]ից օգտվել են վասալական պարտականությունների կատարման ամբողջ ժամանակամիջոցում։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=289}}
 
[[Կատեգորիա:Ավատատիրություն]]