«Տարածքային ջրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը՝պ → ը՝ պ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տարածքային ջրեր''', տարածքային [[ծով]], պետության ցամաքային կամ [[կղզի]]ական տարածքային հարող և այդ տերիտորիայի բաղկացուցիչ մասը կազմող ծովային գոտի։ տարածքային ջրերի իրավական ռեժիմն առաջին անգամ ընդունվել է տարածքային ծովի և հարող գոտու մասին [[ՄԱԿ]]-ի [[ժնևյան առաջին կոնֆերանս]]ում ([[1958]])։ ՄԱԿ-ի երրորդ կոնֆերանսում ([[1982]]) ընդունված կոնվենցիայի համաայն, տարածքային ջրերում (ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունում, ծովի հատակում ու դրա ընդերքում) պետությունն իրականացնում է իր գերիշխանությունը՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։
 
Տարածքային ջրերով խաղաղ անցման իրավունք ունեն միջազգային կոնվենցիայի պահանջներով (անցումը չպեաք է խախտի ափամերձ պետության անվտանգությունը և այլն) ղեկավարվող բոլոր պետությունների նավերը։ Տարածքային ջրերի լայնության հարցը միշտ եղել է վիճելի։ Կարծիքներ են եղել ճանաչել 3,6 կամ 12 ծովային [[մղոն]] լայնություն ունեցող շերտը, իսկ որոշ պետություններ միակողմանիորեն այն ընդարձակել են մինչե 200 ծովային մղոն։ ՄԱԿ-ի 3-րդ կոնֆերանսում 12 ծովային մղոնն ընդունվել է տարածքային ջրերի, 200 մղոնը՝ տնտեսական գոտու աոավելագույն սահման։ տարածքային ջրերի արտաքին սահմանը այն գիծն է, որի յուրաքանչյուր կետը ելակետային (բազիսային) գծի (սմենամոտ կետից գտնվում է պետության հայտարարած տարածքային ջրերի լայնությանը հավասար հեռավորության վրա։ Տարածքային ջրերի ելակետային գիծը համարվում է պետության ծովափի երկարությամբ ամենամեծ տեղատվության գիծը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=670}}
 
[[Կատեգորիա:Ծովային իրավունք]]