«Տելեոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տելեոլոգիա''' ({{lang-gr|τέλειος}}, ավարտ, [[նպատակ]]), նպատակաբանություն, իդեալիստական ուսմունք նպատակի օբյեկտիվ գոյության և նրանով պայմանավորված՝ [[աշխարհ]]ի նպատակահարմար կազմակերպվածության և երևույթների նպատակադրության մասին։ Այդ ուսմունքը ընդունում է Աստծու՝ որպես բարձրագույն ուժի գոյությունը, որը նպատակահարմարություն և ներդաշնակություն է մտցնում աշխարհում։ Տելեոլոգիան անբավարար է համարում աշխարհի պատճառական բացատրությունը, քանի որ այն, իբր, տալիս է երևույթների գործողության միայն «կույր» [[մեխանիզմ]]ը, մինչդեռ նպատակաբանական բացատրությունը աշխարհին հաղորդում է իմաստ՝ այն ներկայացնելով որպես կարգավորված, «կենդանի» ամբողջություն։ Արտաքին նպատակների տելեոլոգիայի ուսմունքներում այդ [[ֆունկցիա]]ն վերագրվում է իրերից դուրս գտնվող ([[տրանսցենդենտ]]) նախասկզբին, իսկ [[իմանենտ]] տելեոլոգիայի ուսմունքներում, որոնք սերում են [[Արիստոտել]]ից, ենթադրվում է բուն իրերին ներհատուկ մի ակտիվ նախասկիզբ, որը որոշակի ու ավարտուն ձև է տալիս անշարժունակ ու ձևազուրկ [[մատերիա]]յին՝ դրանով իսկ հանդես գալով որպես մի յուրատեսակ «վերջնական, կամ նպատակային, պատճառ»։ Տելեոլոգիայի բոլոր ուսմունքներում էլ նպատակային նախասկիզբը մետաֆիզիկական բնույթ ունի։ Այնպես որ պատճառի ու նպատակի, [[դետերմինիզմ]]ի ու նպատակաբանության հակադրմանը և ըստ այդմ՝ «գործող պատճառների» ու «վերջնական, կամ նպատակային, պատճառների» տարբերակմանը համապատասխանում է փորձնական, բնագիտական («ֆիզիկական») և մտահայեցողական, փիլիսոփայական (մետաֆիզիկական) ճանաչողության հակադրումը։ Սակայն մեխանիստորեն ըմբռնված պատճառականության [[սկզբունք]]ի անբավարարության գիտակցումը [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] [[պատմություն|պատմության]] մեջ դրդել է գտնելու նպատակաբանական բացատրության հետ այն հաշտեցնելու եղանակներ։ Նպատակաբանական ուսմունքները տեսական [[Բնագիտություն|բնագիտության]] և փիլիսոփայության մեջ աշխուժացան [[XIX-րդ դար|XIX]] [[դար]]ի մեխանիստական բնագիտության սահմանափակությունների քննադատության հետևանքով ([[վիտալիզմ]]), իսկ [[XX-րդ դար|XX]] դարի՝ համակարգային մոտեցման և [[կիբեռնետիկա]]յի մշակման կապակցությամբ։ Սակայն օրգանական ամբողջությունների, ինքնահարմարվող, ինքնակառավարվող, ինքնակարգավորվող բարդ [[համակարգ]]երի նկարագրության համար նպատակաբանական պատկերացումների օգտագործումը լավագույն դեպքում փոխաբերական իմաստ կարող է ունենալ, իսկ նպատակաբանական մեկնաբանությունը բոլորովին անհիմն է։ Տելեոլոգիան, որքանով որ այն ենթադրում է արտագիտական էությունների գոյությունը, անհարիր է գիտական մտածելակերպին։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=633}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական եզրեր]]