«Տերմինուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տերմինուս''' ( {{lang-lat|terminus}} - սահման), հողաբաժան սահմանանշանների (սրբագործված քարեր, սյուներ) աստվածություն հին հռոմեական դիցաբանության մեջ։ Տերմինուսի պաշտամունքը, որի սահմանումը վերագրվում է [[Հռոմ]]ի թագավոր [[Նումա Պոմպիլիոս]]ին (մ․ թ․ ա․ [[715]]-[[673]]/[[672]]), կապված է եղել մասնավոր հողատիրույթի սրբազանության և անխախտելիության մասին պատկերացումներին։ Տերմինուսին նվիրված տոնին հարևանները համատեղ զոհեր են մատուցել ([[հաց]], [[մեղր]], [[գինի]], երբեմն՝ գառ) սահմանանշանների մոտ, կազմակերպել խրախճանքներ։ Սահմանանշանների խախտումը, դրանց փչացումը, պղծումը դիտվել է ծանր հանցագործություն։ Բազմաթիվ տերմինուսերից բացի գոյություն է ունեցել միակ տերմինուսի պաշտամունք․ նրան պատկերող քարը դրվել է [[Կապիտոլիումի տաճար]]ում և խորհրդանշել Հռոմի սահմանների անխախտելիությունն ու մշտական ընդլայնումը։ Ավանդության համաձայն, երբ [[Տարկվինոս]] թագավորը որոշել է [[Կապիտոլիում]]ում կառուցել [[Յուպիտեր]]ի տաճարը, Տերմինուսը և պատանության դիցուհի Յուվենտասը մնացել են այնտեղ, իսկ մնացած աստվածները հեռացել։ Տերմինուսից է առաջացել [[Լեզվաբանություն|լեզվաբան]], տերմինը (բառ, որը ճշտիվ արտահայտում է որոշակի հասկացություն, պայման)։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=677}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հռոմեական դիցաբանություն]]