«Օդային ջեռուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: մ ։ → մ։, → (2)
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Օդային ջեռուցումը ընդգրկում է օդատաքացուցիչներ (դրանցում օդը կարող է տաքացվել տաք ջրով, գոլորշիով, տարբեր վառելանյութերի այրումից անջատվող ջերմությամբ, ինչպես նաև էլեկտրականությամբ), օդատարներ (օդը հասցնում են ջեռուցվող շենքերին), օդամատուցիչ և օդառու ցանցեր (դրանցով օդը մատուցվում է ջեռուցվող շենքերին ն հավաքվում՝ [[օդատաքացուցիչ]]ին մատուցելու համար), օդատարների փակիչ–կարգավորիչ կափույրներ։ Տարբերում են վերաշրջանառու (օդատաքացուցիչին մատուցվող ամբողջ օդը հավաքվում է այդ օդով տաքացվող շենքից) և օդափոխության հետ համակցված ([[օդ]]ի մատուցումն իրականացվում է մասամբ ջեռուցվող շենքից, մասամբ էլ՝ դրսից) օդային ջեռուցում։ Համակարգերում օդի տեղաշարժը կարող է լինել բնական (օդի ջերմաստիճանի և խտության տարբերության հաշվին) կամ հարկադրական ([[օդափոխիչ]]ների օգնությամբ)։
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=518}}