«Օդափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Օդափոխություն''', կարգավորվող օդափոխանակություն շենքերում, ինչպես նաև այն ստեղծող տեխնիկական միջոցների համախումբ։ Օդափոխությունը նախատեսված է [[օդ]]ի անհրաժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու շարժունությունն ապահովելու համար։ [[ԽՍՀՄ]]-ում գործող հիգիենիկ նորմաների համաձայն բնակելի շենքերում օդի ջերմաստիճանը ([[ձմեռ|ձմռանը]]) պետք է լինի 18-22 °C, հարաբերական խոնավությունը՝ 40-60 , շարժունությունը՝ 0,1-0,2 մ/վրկ, CՕշ-ի պարունակությունը՝ 0,1%-ից ոչ ավելի։ Օդը չպետք է պարունակի վնասակար գազերի խառնուկներ։
 
== Տեսակները ==
Տող 15.
Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրումով (արտաքին օդը մտնում է պատուհանների փեղկերով, օդանցքներով են) արտածծիչ օդափոխանակություն։ Ժամանակակից արտադրական և հասարակական շենքերում լայնորեն կիրառվում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ-արտածծիչ օդափոխիչ։ Մի շարք դեպքերում ներծծիչ օդափոխիչը համատեղում են [[օդային ջեռուցում|օդային ջեռուցման]] հետ, որի համար այն հանդերձվում է հզոր [[օդատաքացուցիչ]]ով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որոշակի պայմանների, ապա կիրառվում է [[օդի կոնդիցիոնում]]։
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=520}}