«Օպերատորական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղումի ջնջում
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Инструменты профессионального фотографа.jpg|մինի|250px|Օպերատորական արվեստի գործիքները]]
'''Օպերատորական արվեստ''', գեղարվեստական ստեղծագործության [[կինեմատոգրաֆիա]]կան տեսակ, որի խնդիրն է կինոնկարահանման արտահայտամիջոցներով և տեխնիկական, հնարքներով ստեղծել [[ֆիլմ]]ի գեղարվեստապատկերային ձևերը, տեսանելի կերպարներով բացահայտել բովանդակությունը, ստեդծագործության գաղափարը, կինոդրամատուրգի և ռեժիսորի մտահաղացումը։
 
== Բեմադրող կինոռեժիսորի և նկարչի հետ օպերատոր ==
[[Պատկեր:Фотограф Даниель Антунеш.jpg|մինի|ձախից|Անվերնագիր. Լուսանկարիչ Դանիել Անտունեսը]]
Բեմադրող կինոռեժիսորի և նկարչի հետ օպերատորը մշակում է ապագա կինոնկարի պատկեբային ոճն ու համակարգը, անմիջականորեն իրականացնում կադրերի նկարահանումը։ Ստեղծվելով և զարգանալով կինոարվեստի հետ՝ օպերատորական արվեստը յուրացրել է պատկերային արվեստների փորձը, մշակել սեփական ատահայտչա լեզուն, իր հերթին ազդելով դրանց վրա։
 
== Օպերատորական խնդիրներ ==
[[Պատկեր:Color 4 - Augusto De Luca photographer.jpg|մինի|Ավգուստո Դե Լուկա - (1980)]]
Օպերատեռական արվեստի կազմավորումն ընթացել է իրականության պարզ վավերացման զուտ տեխնիկական լուսանկարչական խնդիրների հաղթահարումից դեպի նրա գեղարվեստական իմաստային մարմնավորման հնարավորությունների գիտակցումն ու իրացումը, արձագանքելով կինոյի հասարակական դերի աստիճանական մեծացմանը, նրա ստեղծագործական որոնումներին, տեխնիկայի, մասնավորապես՝ նկարահանման տեխնիկայի առաջընթացին։
 
== Գեղագիտական սկզբունքներ ==
[[Պատկեր:Победитель, фотограф Андриус Петручениа.jpg|մինի|ձախից|«Հաղթող», լուսանկարիչ Անդրիուս Պետրուչենիա]]
Օպերատորական արվեստի գեղագիտական սկզբունքների հաստատման, ստեղծագործական ուղիների ու եղանակների բացահայտման մեջ խոշոր դեր են խաղացել մինչհեղափոխական ռուսական կինոյի լավագույն օպերատորները (Ա․ Լևիցկի, Ե․ Սլավինսկի, Ն․ Կոզլովսկի և ուրիշներ), ինչպես և հատկապես ավագ և հաջորդ սերունդների խորհրդային օպերատորները (Ա․ Լեմբերգ, Պ․ Նովիցկի, է․ Տիսսե, Պ․ Երմոլով, Ա․ Գոլովնյա, Դ․ Դեմուցկի, Ա․ Մոսկվին, Վ․ Ռապոպորտ, Յու․ Եկելչիկ, Ա․ Գալպերին, Դ․ Ֆելդման, Լ․ Կոսմատով, Բ․ Վոլչեկ, Ե․ Անդրիկանիս, ի․ Չեն, Ս․ Ուրուսեսկի, Մ․ Պիլիխինա, Վ․ Մոնախով, Գ․ Եղիազարով, Ֆ․ Դոբրոնրավով, Վ․ Ցուսով, Լ․ Պաատաշվիլի, Հ․ Մարանջյան, ի․ Գրիցիուս, Լ․ Կալաշնիկով, Ս․ Շահբազյան, Ա․ Պետրիցկի Ա ուրիշներ)։
 
== Հայկական օպերատորական արվեստ ==
Հայկական օպերատորական արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են Դ․ Ֆելդմանը, Գ․ ԲեկՆազարյանը (համատեղ4 «Պեպո», 1935, «Դավիթ Բեկ», 1944 են), Ս․ Գեորգյանը («Պատվի համար», 1956 են), Ի․ Դիլդարյանը («Ամպրոպի արահետով», 1956, «Անձամբ ճանաչում եմ», 1958, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967, «Նվագախմբի տղաները», 1960 են), Ժ․ Վարդանյանը («Ոսկե ցլիկ», 1955 են), Ա․ Ջալալյանը («Առաջին սիրո երգը», 1958, «Հյուսիսային ծիածան», 1961, «Արտակարգ հանձնարարություն», 1965, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967 են) և ուրիշներ։
 
Նոր սերնդի կինոօպերատորների՝ արվեստի Յավուրյանի («Բարն, ես եմ», 1965, ՀԽՍՀ պետական մրցանակ 1967, «Երեանյան օրերի խրոնիկան», 1972, «Երկունք», 1977 են), Ս․ Իսրայելյանի («Եռանկյունի», 1967, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1975, «խաթաբալա», 1970, «Նահապետ», 1977 են), Կ․ Մեսյանի («Մենք ենք մեր սարերը», 1969, «Հայրիկ», [[1972]] են), Ս․ Շահբազյանի («Նռան գույնը», 1969), Ո․ Վաթինյանի, Լ․ Աթոյանցի, Մ․ Վարժապետյանի, Յու․ Րաբախանյանի, Է․ Մաթևոսյանի և ուրիշների ստեղծագործության հետ է կապված օպերատորական արվեստի արդի միտումների երևան գալը հայկական կինոյում։
 
Հայկական օպերատորական արվեստին բնորոշ է պատկերային բարձր կուլտուրան, հուզական, նուրբ դիմանկարների ստեղծումը, ինտերիերների վարպետ նկարահանումը, օպերատորական միջոցներով խորհրդանշական ընդհանրացումներ կատարելու ձգտումը, ազգ․ կերպարվեստի ավանդույթների արգասավոր յուրացումը։
Տող 36.
* ''Захаров Сергей Вадимович.'' [http://cyberleninka.ru/article/n/fotoportret-kak-izbytochnyy-element-zhanrovoy-klassifikatsii-fotozhurnalistiki Фотопортрет как избыточный элемент жанровой классификации фотожурналистики] // Журналистский ежегодник 2013. № 2-2.
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=552}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կինոարվեստ]]