«Ոսպնյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
(Ոսպնյակ հոդվածը ՀԻ խախտում է: Ձուլելու կարիք չկա)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:BiconvexLens.jpg|thumbnail|Երկուռուցիկ ոսպնյակ]]
'''Օպտիկական ոսպնյակ''', լուսաթափանց նյութից ([[ապակի]], քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակերեվույթներով։ [[Օպտիկական համակարգ]]երի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով ոսպնյակները։ Պակաս գործածական են գլանային կամ տորոիդային մակերևույթներով ոսպնյակները (դրանցից պատրաստում են, օրինակ՝ աչքի [[աստիգմատիզմ]] ունեցողների [[ակնոց]]ները)։
 
Ոսպնյակի գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է [[օպտիկական առանցք]]։ Ոսպնյակը կոչվում է բարակ, եթե դրա մակերևույթների և օպտիկական առանցքի հատման երկու կետերի (գագաթների) հեռավորությունը մակերևույթների կորության շառավիղների համեմատ փոքր է, և այդ կետերը կարելի է համարել ձուլված մի ընդհանուր կետի՝ ոսպնյակի օպտիկական կենտրոնի մեջ։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող, բայց օպտիկական առանցքին չհամընկնող ուղիղները կոչվում են ''երկրորդային առանցքներ''։ Օպտիկական կենտրոնով անցնող լուսային ճառագայթները ոսպնյակում չեն [[բեկում|բեկվում]]։
 
Առանցքասիմետրիկ ոսպնյակի օպտիկական հատկությունները նկարագրելիս սովորաբար դիտարկում են լույսի հարառանցքային (պարաքսիալ) փնջերը, որոնք առանցքի հետ փոքր անկյուն են կազմում։ Ոսպնյակի ազդեցությունն այդ ճառագայթների վրա որոշվում է H և H' գլխավոր կետերի (այդ կետերում են օպտիկական առանցքի հետ հատվում ոսպնյաի գլխավոր հարթությունները), ինչպես նաև առջևի ու ետևի F և F' գլխավոր կիզակետերի դիրքով։ HF=f և H'F'=f' հատվածները կոչվում են ոսպնյակի կիզակետային հեռավորություններ (եթե ոսպնյակին սահմանակից միջավայրերի բեկման ցուցիչները նույնն են, ապա f= -f')։ Ոսպնյակները և դրանց համակարգերը բնութագրող երկրաչափական մեծությունները համարվում են դրական, եթե համապատասխան հատվածների ուղղությունները համընկնում են ճառագայթների տարածման ուղղությանը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=638}}
 
[[Կատեգորիա:Օպտիկական սարքեր]]