«Ֆեոդոր Վասիլև»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
Սովորել է [[Պետերբուրգ]]ի գծանկարչության [[դպրոց]]ում, [[1871]] թվականին՝ [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի ակադեմիա]]յում։ Վասիլևը խոր հետք է թողել ռուսական արվեստում։ Ստեղծել է ռոմանտիկ հուզականությամբ տոգորված բնանկարներ («[[Հոտի վերադարձը (նկար, Վասիլև)|Հոտի վերադարձը]]», «Անձրևից առաջ», «[[Ամպրոպից հետո (նկար)|Ամպրոպից հետո]]», երեքն էլ՝ [[1868]]-[[1869]], [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]])։ Վասիլևի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել Ի․ Ե․ Ռևցինի հետ Վոլգայով շրջագայությունը․ ստեղծել է գունանկարներ և գծանկարներ («Վոլգայի տեսարան։ եռնանավեր», [[1870]], Ռուսական թանգարան, [[Սանկտ Պետերբուրգ]])։ Վերադառնալով [[Պետերբուրգ]]՝ Վասիլևը կերտել է իր նշանավոր գործերից մեկը «Ձնհալ»-ը ([[1871]], Տրետյակովյան պատկերասրահ)։ [[1871]] թվականին, թոքախտով հիվանդ, տեղափոխվել է Յալթա, ուր ստեղծել է էպիկական բնույթի «Թաց մարգագետին» [[1872]] և վերջին՝ «Ղրիմի լեռներում» ([[1873]], երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ) կտավները։ Վասիլևի ստեղծած «Ձնհալ» ([[1871]], Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) ստեղծագործությունում դրսևորվել է 1860-1870-ական թվականներին ռուս բնանկարի վարպետներին բնորոշ՝ բնապատկերը ոգեշունչ, հասարակական առաջադեմ իդեալների արտահայտություն դարձնելու ձգտումը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=292}}
 
{{DEFAULTSORT:Վասիլև, Ֆեոդոր}}