«Ուիլյամ Հերշել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ԱշոտՏՆՂ տեղափոխեց էջը «Ուիլիամ Հերշել»-ից «Ուիլյամ Հերշել» վերահղման վրայով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Գերմանիա|գերմանական]] [[Հաննովեր]] քաղաքում՝ քրիստոնեություն ընդունած աղքատ հրեա երաժշտի ընտանիքում։ <ref>{{cite book|author=Lubbock, Constance Ann |title=The Herschel Chronicle: The Life-story of William Herschel and His Sister, Caroline Herschel|url=httphttps://books.google.comam/books?id=Hcc5AAAAIAAJ&pg=PA1|year=1933|publisher=CUP Archive|pages=1–}}</ref><ref>[[#Holden|Holden]], pp. 6–7.</ref> Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։ Հայրը եղել է տեղի զինվորական նվագախմբու [[հոբոյ]] նվագող։ Տասնյոթ տարեկանում զինվորական նվագախմբը, որի կազմում նույնպես հոբոյ էին նվագում Վիլհելմն ու իր եղբայր Յակոբը, գործուղվում է Անգլիա։ <br />
Այնտեղ [[1757]] թվականից սկսել է զբաղվել երաժշտությամբ, իսկ հետո սկսել է հրապուրվել [[մաթեմատիկա]]յով և [[աստղագիտություն|աստղագիտությամբ]]։ Աստղագիտություն սովորել է ինքնուրույն։ [[1773]] թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789 թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու միջոցով կարողացավ պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը (երկարությունը՝ 12 սմ, հայելու տրամագիծը՝ 122 սմ)։ Դրա միջոցով կարողացավ ուսումնասիրել [[միգամածություն]]ներն ու [[գիսավոր]]ները, ինչպես նաև՝ [[Ծիր Կաթին|Ծիր Կաթնի]] կառուցվածքը, եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ [[Արեգակնային համակարգ]]ը գտնվում է նրա կազմում։ Այդ բոլոր աշխատանքների ժամանակ Ուիլիամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։ <br />Հարկ է նշել նաև, որ նա անում էր նաև տարօրինակ գիտական հետևություններ, օրինակ՝ համարում էր, որ բոլոր [[մոլորակ]]ները բնակեցված են, որ [[Արեգակ]]ի եռացող մթնոլորտի տակ գտնվում է ամպերի խիտ շերտ, իսկ ավելի ներքևում՝ պինդ մակերևույթ։ <br />Ուիլյամ Հերշելն ու իր կին Մերին ունեցել են մեկ որդի՝ Ջոն անունով, ով հետագայում նույնպես դարձավ ճանաչված աստղագետ։ Ուիլյամի եղբայրներից մեկը՝ Ալեքսանդրը քրոջ Կարոլինի և զարմիկ Ջոնի մոտ ապրելու համար նույնպես տեղափոխվել է Անգլիա։ Եղբոր մահից հետո Կարոլինը վերադարձել է Հաննովեր և այնտեղ մահացել է [[1848]] թ. [[հունվար]]ին։