«Թոմաս Սթեռնս Էլիոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Էլիոթը ծնվել է Նոր Անգլիայից սերող միջին դասին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Հենրի Էլիոթը հաջողակ գործարար էր։ Նա "Հիդրավլիկ- Պրեսս Բրիք" ընկերության նախագահն ու գանձապահն էր Սենթ Լուիսում։ Մայրը՝ Շառլոտ Սթըրնզը՝ հասարակական գործունեություն էր ծավալում, գրում էր բանաստեղծություններ։ Էլիոթի ծնողները 44 տարեկան էին, երբ ծնվեց գրողը։ Նա 6 երեխաներից վերջինն էր։ Նա ուներ 4 քույր և մեկ եղբայր։ Մանկության ընթացքում մի շարք գործոններ են ազդել Էլիոթի [[գրականություն|գրականությամբ]] տարվելու վրա։ Սկզբում նա փորձում էր հաղթահարել ֆիզիկական սահմանափակումները, որ ուներ։ Նման սահմանափակումների պատճառով նա ի վիճակի չէր մասնակցել ֆիզիկական գործունեությունների, որի պատճառով չէր կարողանում շփվել իր հասակակիցների հետ։ Քանի որ նա շատ հաճախ էր առանձնանում, այս գործոնը նպաստեց գրականությամբ տարվելուն։ Առաջին անգամ կարդալ սովորելուց հետո, նա տարվեց [[Գիրք|գրքերի]] ընթերցանությամբ. նա ամբողջությամբ ընկղմվել էր [[հեքիաթ]]ների մեջ<ref>{{cite book|last=Worthen|first=John|title=T.S. Eliot: A Short Biography|year=2009|publisher=Haus Publishing|location=London|pages=9}}</ref>։
Էլիոթի համար ոգեշնչում էր հանդիսանում այն վայրը, տունը, որտեղ ապրում էր։ 1898-1905 թվականների ընթացքում Էլիոթը հաճախում էր Սմիթ ակադեմիա, որտեղ ուսումնասիրում էր [[լատիներեն]], [[հին հունարեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]]։ Սկսել է գրել 14 տարեկան հասակում. ոգեշնչվում էր Էդվարդ Ֆիցջերալդի կողմից թարգմանած [[Օմար Խայամ]]ի բանաստեղծություններով։ Սկզբում նա կարծում էր, որ արդյունքները մռայլ և հուսահատող են։ Այդ իսկ պատճառով ոչնչացրեց այդ գրվածքները<ref name=Hall>Hall, Donald. [http://www.theparisreview.org/interviews/4738/the-art-of-poetry-no-1-t-s-eliot The Art of Poetry No. 1], ''The Paris Review'', Issue 21, Spring–Summer 1959, accessed 29 November 2011.</ref>։ Էլիոթի առաջին տպագիր պոեմը եղել է "Առակ Ֆիթերների համար" պոեմը, որը նա գրել էր դպրոցական առաջադրանքի համար և որը տպագրվել էր [[1905]] թվականի [[փետրվար]]ին Սմիթ Ակադեմիայի տեղեկագրում<ref name=Gallup>Gallup, Donald. ''T. S. Eliot: A Bibliography (A Revised and Extended Edition)'', Harcourt, Brace & World, New York, 1969.</ref>։ <!-- Gallup, p.195 --> Այս տեղեկագրում է տպագրվել նաև նրա ամենահին պոեմը, որը վերահրատարակվեց "Երգ" անվամբ [[Հարվարդի համալսարան|Հարվարդի]] համալսարանի ամսագրում<ref name="earlyyouth">Eliot, T.S. ''Poems Written in Early Youth'', [[John Davy Hayward]], ed. Farrar, Straus and Giroux, New York, 1967</ref>։ <!-- pp.33-4 --> [[1905]] թվականին նաև տպագրում է երեք կարճ պատմություն՝ "Որսի թռչուններ", "Կետի հեքիաթը" և "Այն մարդը, ով թագավոր էր"։ Ակադեմիան ավարտելուց հետո նա ընդունվում է [[Մասաչուսեթս]]ի Միլտոն ակադեմիան, որտեղ հանդիպում է Սկոֆիլդ Թայերին. վերջինս տպագրել է նրա "Ամայի երկիրը"։ 1906-1909 թվականներին Էլիոթը [[փիլիսոփայություն]] է սովորում Հարվարդի համալսարանում։ Երեք տարի սովորելուց հետո ստանում է բակալավրի աստիճան։ <ref name="EB">[http://www.britannica.com/EBchecked/topic/184705/T-S-Eliot Thomas Stearns Eliot], ''Encyclopaedia Britannica'', accessed 7 November 2009.</ref> "Հարվարդ Ադվոքեյթը" հրատարակում է նրա պոեմներից, իսկ Էլիոթը ողջ կյանքի ընթացքում ընկերական հարաբերությունների մեջ է մնում Կոնրադ Էյկենի հետ (ամերիկացի նովելիստ)։ 1909-1910 թվականներին Էլիոթը Հարվարդում աշխատում է փիլիսոփայության բաժնում օգնական, որից հետո տեղափոխվում է [[Փարիզ]], որտեղ 1910-1911 թվականներին [[Սորբոն]]ում ուսումնասիրում է փիլիսոփայություն։ Վերադառնալով Հարվարդ, 1911-1914 թվականներին նա ուսումնասիրում է հնդկական փիլիսոփայություն և [[սանսկրիտ]]։ <ref name=EB /><ref>Perl, Jeffry M. and Andrew P. Tuck. [http://ccbs.ntu.edu.tw/FULLTEXT/JR-PHIL/ew33375.htm "The Hidden Advantage of Tradition: On the Significance of T. S. Eliot's Indic Studies"], ''Philosophy East & West'' V. 35 No. 2, April 1985, pp. 116–131.</ref> [[1914]] թվականին Օքսֆորդի Մերթոն քոլեջը Էլիոթին կրթաթոշակ է շնորհում։ Նա սկզբում այցելում է Մարբուրգ ([[Գերմանիա]]), որտեղ պլանավորում է ամառային դասընթացներ ունենալ, սակայն [[Առաջին Համաշխարհային Պատերազմ]]ի սկսվելուն պես գնում է Օքսֆորդ։ Էլիոթին դուր չէին գալիս համալսարանական քաղաքները։ Նա երբեմն Օքսֆորդից փախչելով գնում էր [[Լոնդոն]]։ Այս քաղաքը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա. այստեղ նա ծանոթացավ ազդեցիկ գրական կերպար Էզրա Պաունդի հետ։ [[1915]] թվականին Էլիոթը անգլերեն էր դասավանդում Լոնդոնի համալսարանում։
Արդեն [[1916]] թվականին նա ավարտում է իր գիտական ատենախոսությունը "Բրեդլիի փիլիսոփայության հիմքում ընկած գիտելիքը և փորձը" թեմայով։ Սակայն նրան չհաջողվեց ետ վերադառնալ բանավոր քննություն հանձնելու համար (viva voce)<ref name=EB/><ref>For a reading of the dissertation, see {{Cite journal | last = Brazeal | first = Gregory | title = The Alleged Pragmatism of T.S. Eliot | journal = Philosophy & Literature | volume = 31 | issue = 1 | pages = 248–264 | date = Fall 2007 | url = http://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1738642 | accessdate = 17հունվարի January17, 2011}}</ref>։
 
=== Ամուսնություն ===
Տող 60.
 
=== Հակասեմիտականության վերաբերյալ մեղադրանքներ ===
[[Հրեա]]ների մասին նկարագրությունը Էլիոթի գրվածքներում հանգեցրել է այն բանին, որ քննադատները նրան մեղադրում էին հակասեմիտականության մեջ։ Այս դեպքը շատ լավ ներկայացված է Անտոնի Ջուլիուսի ուսումնասիրություններում ("Էլիոթ,Հակասեմիտականության և գրական ձև"1996)։ <ref>[[John Gross|Gross, John]]. [http://www.commentarymagazine.com/viewarticle.cfm/was-t-s--eliot-a-scoundrel--8635 ''Was T.S. Eliot a Scoundrel?''], ''[[Commentary (magazine)|Commentary magazine]]'', November 1996</ref><ref>[[Anthony Julius|Anthony, Julius]]. ''T.S. Eliot, Anti-Semitism, and Literary Form''. Cambridge University Press, 1996 ISBN 0-521-58673-9</ref> Իր մի բանաստեղծությունում Էլիոթը գրում է, "Առնետները դեզի մեջ են, հրեան ճակատագրի ազդեցության տակ, փողերը՝ մորթիներում "։ <ref>Eliot, T.S. "Burbank with a Baedeker: Bleistein with a Cigar". ''Collected Poems''. Harcourt, 1963.</ref> Ջուլիուսը համեմատելով [[առնետ]]ներին հրեաների հետ այս տողերը բացատրում է այսպես, "հակասեմիտականության վերաբերյալ կասկած էլ չկա։ Այն հստակ երևում է ընթերցողին"։ Այս տեսակետին համաձայն էին քննադատներ Հարոլդ Բլումը, Քրիստոֆեր Ռիկսը, Ջորջ Սթեիները, Թոմ Պոլինը և Ջեյմս Ֆենթոնը։ <ref>{{cite web| url = http://www.nytimes.com/2010/05/09/books/review/Bloom-t.html | title = The Jewish Question: British Anti-Semitism | author = Bloom, Harold| date = մայիսի 7 May, 2010| accessdate = 9ապրիլի April9, 2012 | publisher = The New York Times}}</ref> ,<ref name = "Dean">{{cite web| url = http://www.newcriterion.com/articles.cfm/academimic-3143| title = Academimic: on Craig Raine's ''T.S. Eliot''| author = Dean, Paul| date = April 2007| accessdate = 7հունիսի June7, 2011| publisher = The New Criterion}}</ref><ref name = "Dean" /><ref name = "Dean" /><ref>''[[London Review of Books]]'', 9 May 1996 [http://www.lrb.co.uk/v18/n09/tom-paulin/undesirable]</ref> Էրեգ Ռեյնը իր գրքերում՝ "Ի պաշտպանություն Էլիոթի" (2001) և "Էլիոթ" (2006) փորձել է Էլիոթին պաշտպանել հակասեմիտականության մեջ քննադատություններից։ Այս գրքերի վերաբերյալ իրենց տեսակետերն են հայտնել մի շարք քննադատներ։ Օրինակ Ռեյնի "Էլիոթ" (2006) գրքի մասին Թերի Իգլեթոնը գրում է, "Ինչու են քննադատները փորձում պաշտպանել այն հեղինակներին, որոնց մասին գրում են, ինչպես սիրող ծնողներն են աչք փակում իրենց անշնորհք երեխաների մասին քննադատությունների վրա։ Էլիոթի որպես հիանալի գրողի համբավը անկասկած հայնտի է բոլորիս, իսկ նրան անսխալ դարձնելը ոչ մի օգուտ չի տալիս գրողին"։<ref>Eagleton, Terry. "Raine's Sterile Thunder". The Prospect Magazine. 22 March 2007.[http://www.prospectmagazine.co.uk/magazine/rainessterilethunder/]</ref>
 
=== Ազդեցություն ===
Տող 76.
 
{{DEFAULTSORT:Էլիոթ, Թոմաս Սթեռնս}}
 
[[Կատեգորիա:Անգլիացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի բանաստեղծներ]]