«Դենդրիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:A segment of pyramidal cell dendrite from stratum radiatum (CA1).jpg|մինի|220px|[[Հիպոկամպ]]ի ([[ջրաձիու գալար]]) stratum radiatum (CA1)-ի [[բրգաձև նեյրոն]]ի հատված։ Կարմիրով նշված են դենդրիտների ելուստների, կապույտով՝ դենդրիտի բնային սինապսները։]]
'''Դենդրիտ''' ({{lang-el|δένδρον (dendron)}}՝ ծառ), [[Նյարդային բջիջ|նյարդային բջջի]] ([[նեյրոն]]) ճյուղավորված ելուստ, որն ընկալում է ուրիշ [[նեյրոն]]ների կամ ռեցեպտորային [[բջիջ]]ների դրդող և արգելակող ազդեցությունները։ Դենդրիտ տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի գիտնական Վիլյամ Հիսը 1889 թվականին<ref name="Fiala 1999">{{cite book || last1 = Fiala | first1 = J.C. | last2 = Harris | first2 = K. M|editors = Stuart G, Spruston N, Hausser M. |title=Dendrites | publisher= Oxford University Press|date=1999 |pages=2-41 |chapter= Dendrite Structure|isbn= ISBN 0-19-856656-5.}}</ref>։ Էլեկտրական ազդակը դենդրիտներ է փոխանցվում (մեծամասամբ՝ աքսոնների եկող) սինապսների միջոցով, որոնք տեղադրված են դենդրիտային ծառի տարբեր հատվածներում։ Դենդրիտները կատարում են հսկայական դեր նյարդային ազդակի ինտեգրման և առաջացող [[գործողության պոտենցիալ]]ի մեծության որոշման մեջ<ref name=urbanska>Urbanska, M.; Blazejczyk, M.; Jaworski, J. (2008). "Molecular basis of dendritic arborization". Acta neurobiologiae experimentalis 68 (2): 264–288.</ref>:
 
Դենդրիտները ունեն աքսոնների գագաթային հատվածից եկող նյարդային ազդակների ընկալման մեծ մակերես, որով ապահովում են ազդակի փոխանցումը թիրախային բջիջներին<ref name="Alberts 2009">{{cite book|last=Alberts|first=Bruce|title=Essential Cell Biology|date=2009|publisher=Garland Science|location=New York|isbn=978-0-8153-4129-1|edition=3rd ed.}}</ref>։ Ազդեակների ընդւոնման մեկերեսը մեծանում է ի հաշվի դենդրիտների վրա գտնվող [[դենդրիտային փշիկ]]ների։
 
Բջիջներն ունեն մեկից մի քանի դենդրիտներ, որոնք առաջացնում են նյարդային բջջի զգացող բևեռ։ Դենդրիտը մասնակցում է [[նյարդային ազդակ]]ի ընկալմանը, հաղորդմանը և կարգավորում բջջի ֆունկցիոնալ վիճակը։ Որոշ տիպի բջիջների դենդրիտներ անմիջապես են ընկալում մեխանիկական, քիմիական, ջերմային գրգիռները։
 
[[Բարձրակարգ կենդանիներ]]ի [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի դենդրիտներն ամենաճյուղավորվածն են։ Դենդրիտներն առաջացնում են աքսո-դենդրիտային և դենդրիտո-դենդրիտային [[սինապս]]ներ։
 
[[Իմունային համակարգ]]ի [[դենդրիտային բջիջներ]]ի ելուստները նույնպես անվանվում են դենդրիտներ։ Դենդրիտային բջիջները կաթնասունների իմունային համակարգում հակածին-ներկայացնող բջիջներ<ref>{{cite journal|last=Banchereau|first=J|author2=Steinman, RM|title=Dendritic cells and the control of immunity.|journal=Nature|date=Marմարտի 19, 1998|volume=392|issue=6673|pages=245–52|pmid=9521319|doi=10.1038/32588}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Նեյրոններ]]
{{ՀՍՀ|ստուգված=1}}
 
[[Կատեգորիա:Նեյրոններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դենդրիտ» էջից