«Բրազավիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (39)
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 61.
 
== Պատմություն ==
Բրազավիլը հիմնադրվել է [[1880]] թվականի [[սեպտեմբերի 10]]-ին որպես ֆրանսիական ռազմական դիրք Կոնգո գետի վրա [[Պյեր Սավորնյան դե Բրազա]]յի հրամանով, ով ֆրանսիական արշավախմբերի հրամանատար էր <ref>Браццавилль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref>: Այդ ժամանակ անց էր կացվում այժմյան Կոնգոյի Հանրապետության տարածքի ակտիվ յուրացում։
 
[[Պատկեր:Kindepuisbrazza.jpg|thumb|left|220px|Կինշասայի տեսարանը Կոնգո գետից]]
[[XIX դար]]ի վերջին քաղաքը սկսվեց օգտագործվել որպես առևտրային կետ Կոնգո գետի վրա։ [[1903]]-[[1910]] թվականներին այն եղել է [[Ֆրանսիական Կոնգո]]յի վարչական կենտրոնը։ 1910 թվականին Բրազավիլը հայտարարվել է [[Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկա]]յի և [[Կոնգոյի Հանրապետություն|Միջին Կոնգո]]յի կենտրոնը, [[1958]] թվականին՝ ինքնավար Կոնգոյի Հանրապետության կենտրոն։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ քաղաքի բնակչությունը [[Շառլ դը Գոլ]]ի գլխավորությամբ ակտիվորեն աջակցում էր «[[Ազատ Ֆրանսիա]]» ({{lang-fr|la France libre}}) շարժմանը։
 
Անկախության հռչակումից հետո [[1960]] թվականին Բրազավիլը դարձել է անկախ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք։ Օրենք էր ընդունվել միակուսակցական քաղաքական համակարգի մասին։ [[1991]] թվականին Բրազավիլում իշխանությունները հաստատել են պետական դրոշն և օրհներգը, ինչպես նաև ընդունել նոր սահմանադրություն։
[[2012]] թվականի [[մարտի 4]]-ին արտակարգ միջադեպի արդյունքում (հրդեհի պատճառով ռազմական պահեստում տեղի են ունեցել մի շարք [[պայթյուններ Բրազավիլում (2012)|պայթյուն]]ներ) Բրազավիլում մահացել է մոտ 200 մարդ, ևս 1500-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավերվել և վնասվել են մեծ քանակությամբ շենքեր<ref>[http://www.ria.ru/incidents/20120304/584396125.html Взрывы в столице Республики Конго унесли жизни около 200 человек]</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Տող 75.
Քաղաքը [[Պուենտ Նուար]] [[նավահանգիստ|նավահանգստի]] հետ կապված է երկաթուղային գծով և ավտոմոբիլային ճանապարհով։ Բրազավիլի շուրջը գտնվում են ընդարձակ [[սավաննա]]ներ, որտեղ տարածված են տվյալ [[բիոմ]]ին բնորոշ կենդանիներ՝ [[այծքաղներ]], [[ընձուղտ]]ներ, [[վագրակատու]]ներ, բազմաթիվ [[թռչուններ]] և [[օձեր]]: Կոնգո գետում տարածված են [[կոկորդիլոսներ]]: Լանդշաֆտը բավականին հարթ է, քաղաքը տեղակայված է [[բարձրություն ծովի մակարդակից|ծովի մակարդակ]]ից 230 մետր բարձրության վրա<ref name="Климат">{{cite web|url=http://www.gaisma.com/en/location/brazzaville.html|title=Браззавиль — климат|publisher=Gaisma|accessdate=2011-03-13|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/61Az5J7Rw|archivedate=2011-08-24}}</ref>:
 
Բրազավիլի կլիման [[մերձհասարակածային կլիմա|մերձհասարակածային]] է, լավ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,3&nbsp;°C<ref name="Климат"/>: Տեղումների տարեկան քանակը՝ 1388 մմ։ Խոնավ սեզոնը տևում է հոկտեմբերից մինչև մայիս, իսկ չորը՝ հունիսից մինչև սեպտեմբեր։ Հուլիսին և օգոստոսին սովորաբար էական տեղումներ չեն դիտվում։ Քամու տարեկան միջին արագությունը՝ 2,3 մ/վ<ref name="Климат"/>:
 
{{Եղանակի Աղյուսակ
Տող 200.
|Decd sun=6
|source 1 = BBC Weather <ref name="weather1">{{cite web
| url =http://www.bbc.co.uk/weather/2260535 | title =Average Conditions Brazzaville, Congo| accessdate =8սեպտեմբերի September8, 2009
| publisher =BBC Weather }}</ref>
|date=August 2010
Տող 220.
|-
| 2010 || 1 408 150
|}
 
Բնակչության էթնիկ կազմը բաղկացած է տարբեր աֆրիկական ժողովրդներից՝ [[բակոնգո]], [[բատեկե]], [[մբոշի]], [[սանգա]] և այլն։ Եվրոպացիները և ամերիկացիները Բրազավիլում սակավաթիվ են։ Պաշտոնական լեզուն [[ֆրանսերեն]]ն է, լայն տարածված են նաև այլ լեզուներ, օրինակ՝ [[բանտու (լեզուներ)|բանտու]], որով խոսում են բակոնգո և բատեկե ժողովրդները։ Բնակչության մեծամասնությունը [[քրիստոնեություն|քրիստոնյա]] են (կաթոլիկներ և բողոքականներ) և [[իսլամ|մուսուլման]]ներ, կան նաև տեղական կրոններ դավանողներ։
 
== Տնտեսություն ==
Բրազավիլի արդյունաբերությունը ներկայացված է [[մեքենաշինություն|մեքենաշինությամբ]], [[տեքստիլ արդյունաբերություն|տեքստիլ]] և [[կաշի|կաշվե]] արդյունաբերությամբ։ Քաղաքը նավահանգստին մատակարարում է [[կաուչուկներ|կաուչուկ]], [[փայտ]] և գյուղատնտեսական ապրանքներ։
 
Բրազավիլում գտնվում է [[Մայա-Մայա]] օդանավակայանը և [[Կոնգո – Օվկիանոս երկաթուղային գիծ]]ը: Քաղաքը համարվում է կարևոր գետային նավահանգիստ։ Առկա է [[լաստանավ]]ային հաղորդակցություն [[Կինշասա]]յի և [[Բանգի]]ի միջև։ Յուրաքանչյուր փողոցում կան տաքսիներ, որոնք ներկված են կանաչ գույնով։ Դրանք իրականացնում են մայրաքաղաքի տրանսպորտային փոխադրումների 20%-ը։
 
== Մշակույթ ==
[[Պատկեր:Brazza Brazzaville.JPG|thumb|220px|Պյեր Սավորնյան դե Բրազայի հուշարձանը]]
Բրազավիլը համարվում է Կոնգոյի Հանրապետության մշակութային կենտրոնը։ Այստեղ գործում են երկրի տարրական, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունները։ [[1972]] թվականից գործում է [[Կոնգոյի Հանրապետության Ազգային համալսարան|Ազգային համալսարան]]ը: Քաղաքում կա երկու համալսարան՝ Կենտրոնա-աֆրիկյան հետազոտությունների և Պաստերի համալսարանը։ Լուսավորական աշխատանքներն իրականացնում են [[Կոնգոյի Ազգային թանգարան |Ազգային թանգարան]]ը և [[Կոնգոյի Ազգային թատրոն|Ազգային թատրոն]]ը: Բրազավիլի գլխավոր տեսարժան վայրերին են դասվում [[Սուրբ Աննայի տաճար (Բրազավիլ)|Սուրբ Աննայի հռոմեա-կաթոլիկական տաճար]]ը, որը կառուցվել է [[1949]] թվականին, քաղաքի հիմնադրի՝ Պյեր Սավորնյան դե Բրազայի դամբարանը, արհեստների թանգարանը, նախագահական պալատը, քաղաքապետարանի շենքը, Կոնգոյի ազգային թանգարանը։ Տեսարժան վայրերին են դասվում [[Նամեմբա աշտարակ]]ը և «[[Air France]]» ընկերության գրասենյակը։
 
Չնայած արդյունաբերության բարձր զարգացվածությանը, մայրաքաղաքում դիտվում է [[գործազրկություն|գործազրկության]] բարձր մակարդակ։ Ձեռնարկությունների աշխատակիցների շահերը պաշտպանում են արհմիությունները։
 
[[Brazzaville (ռոք խումբ)|Brazzaville]] ամերիկյան ռոք խումբը կոչվել է քաղաքի պատվին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրազավիլ» էջից