Content deleted Content added
Ուրախ եմ
Տող 141.
 
----
 
== Ուրախ եմ ==
 
Ուրախ եմ, որ ուիկիպեդիայի հայկականը հայերէնով կայ։ Ձմռանը մի անգամ ընկայ «Armeniapedia.org» և խիստ ընկճուած էի, որովհետև իրականացնողը կարծում է, որ դա մի նոր ամբիոն է իր անգլերէն հայասիրութիւնն ի ցոյց դնելու համար։ Նրա հայրենանուիրուածութիւնը կասկածի ենթակայ չէ, բայց նա ընդհանրապէս հայերէնին չի տիրապետում. ոչ արևմտա–, ոչ արևելահայերէն։ Նախ ինքն է դա ասում այդ կայքէջում իմ դիտողութեանն ի պատասխան, թէ ամէն ինչ հայերէն պիտի լինի, բացի այդ էլ ամէն ոք կարող է համոզուել դրանում այցելելով նրա նշանաւոր www.cilicia.com կայքէջի այսպէս կոչուած արևելահայերէն—արևմտահայերէն բառարանի էջը ։
 
Ես առաջին իսկ հնարաւորութեան դեպքում մասնակցութիւն կբերեմ այս կայքէջին։ Ցանկալի կլինէր, որ անդամակցողներն իրենց անուններն ընտրելիս գործածէին հայերէնը։
 
Ինձ թոյլ կտամ մի դիտողութիւն անել հայերէն գրելու մասին, ձեր տուած խորհրդի հատ կապուած։ Ես այն աւելացրել եմ ձեր նորեկներին բարի գալուստ մաղթող էջին, որովհետև կարևոր եմ համարում։
 
« բացատրեմ մարդկային լեզվով, եթե գրում եք հայերեն ապա անշուշտ ունեք KDWIN ծրագիրը, Armenian Phonetic Unicode-ով գրելու համար ձեզ անհրաժեշտ է սեղմել KDWIN-ի նրբապատկերը և ընտրել Armenian Phonetic Unicode գրաձևը, շատ հեշտ է, ինչպես ասում էի: »
 
Թոյլ տուեք նկատել մի շատ կարևոր մոլորութիւն ձեր տուած խորհրդի մէջ. KDWIN-ի վերաբերեալ։ KDWIN-ն ամէնևին լաւագոյն ձևը չէ հայերէն գրելու համար։ Լաւագոյն ձևը Windows-2000—ի, կամ Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը գործարկելն է։ Այցելէք http://www.armunicode.org/en/ կամ http://www.armunicode.org/ru/, որպէսզի ստանաք ցուցումներ (անգլերէնով կամ ռուսերէնով) թէ ինչպէս անել դա։ Այսօրուայ օրով հայերէն խօսողները դեռ չունեն հնարաւորութիւն հայերէն գրելու բացատրութիւններն իրենց մայրենիով ստանալ։ KDWIN—ը խցկւում է իրէն չվերաբերուող տեղեր և իրեն կամաեականութիւններ է թոյլ տալիս (օրինակ իմ համակարգչի վրայ, վերացրեց Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը)։