«Իզմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Armenmir}} {{Տեղեկաքարտ Բնակավայր }}»:
 
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Armenmir}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
}}
'''Իզմիթ''' ({{lang-tr|İzmit}}), քաղաք [[Թուրքիա]]յի հյուսիսարևմտյան մասում, [[Մարմարա ծով]]ի ափին: Քաղաքը գտնվում է [[Կոջաելի նահանգ]]ում ({{lang-tr|Çatalca-Kocaeli Bölümü}}): Այն [[Կոջաելի նահանգ]]ի նահանգակենտրոնն է: Քաղաքը տեղակայված է [[Մարմարա ծով]]ի հյուսիսային ափին՝ նեղ մերձափնյա հատվածում՝ 200մ բարձրության բլրի վրա:
Մինչև [[1337]]թ-ը Իզմիթը կոչվում էր [[Նիկոմեդիա]] ({{lang-el|Νικομήδεια}}) և սկզբում պատկանում էր [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]], իսկ այնուհետև [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]: 1337թ-ին, [[թուրքեր]]ի կողմից գրավվելուց հետո, քաղնդվեցին քաղաքի պարիսպները և կոտորվեց քաղաքի ամբողջ հունական բնակչությունը: Քաղաքը կորցրեց իր նշանակությունը և դարձավ երրոդական նշանակության: Այսօր Իզմիթը [[Թուրքիա]]յի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է:
== Բնակչություն ==
Իզմիթը  կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոններից մեկն է [[Թուրքիա]]յի  և բնակչությունը կազմում է մոտ 643 766 մարդ, որից 202 003 բնակվում են հենց քաղաքում 441 763 ՝ գյուղական բնակավայրերում և արվարձաններում: [[Իզմիթի երկրաշարժ]]ը քաղաքի բնակչության մեջ թվաքանակային մեծ փոփոխություններ իրականացրեց:
 
Կոջաելիի պրովինցիան (վիլայեթ, իլ), որի կենտրոնը հանդիսանում է Իզմիթը զբաղեցնում է 3626 կմ² տարածք և ունի մոտ 1 223 000 մարդ: Ինտենսիվ ինդուստրացումը 1955—1960թթ.նպաստեց բնակչության կտրուկ աճին:
 
Համաձայն հասցեական մարդահամարի, որը անց է կացվել [[2007]]թ-ին, Կոջաելիում բնակվում է 1 437 926 մարդ: Տուրիզմի զարգացման հետ զուգընթաց՝ նոր աշխատատեղերի ստեղծումը և սեզոնային աշխատանքային միգարցիան փոփոխում են բնակչության թվաքանակը շրջանում:
== Քույր քաղաքներ ==
* {{դրոշ|Գերմանիա}} [[Կասսել]], [[Գերմանիա]]
* {{դրոշ|Հարավային Կորեա}} [[Ուլսան]], [[Հարավային Կորեա]]
* {{դրոշ|Չինաստան}} [[Ցզինան]], [[Չինաստան]]
* {{դրոշ|Հունգարիա}} [[Սեկեշֆեխերվար]], [[Հունգարիա]]
* {{դրոշ|Մոլդովա}} [[Չադիր Լունգա]], [[Մոլդովա]]
 
== Հղումներ ==
* [http://www.kocaeli.bel.tr/tr/04_album.asp?islem=catx&UstID=186&s=6 Իզմիթի պաշտոնական կայք էջ] {{ref-tr}}
* [http://www.allaboutturkey.com/kocaeli.htm Ինֆորմացիոն կայք]
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իզմիթ» էջից