«Դեմոսթենես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD using AWB
Հետ է շրջվում 404116 խմբագրումը, որի հեղինակն է՝ BekoBot (քննարկում)
Տող 4.
Մ.թ.ա 338թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ: Փիլիպոսի որդին [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն իր ուշադրությունը կենտրոնացնում է Աքեմենյան Պարսկաստանի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը:
 
[[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] մահից հետո Աթենքը նորից ընդվզում է, սակայն մ.թ.ա. 322թ. Կրանոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հակամակեդոնական կոալիցիայի զորքերը ջավջախվում են մակեդոնական զորավար Անտիպատրոսի կողմից, որը պահանջում է Աթենքից իրեն փոխանցել դիմադրությա առաջնորդներին, այդ թբվում նաև Դեմոսթենեսին: Հռետորը սկզբում փախնում է քաղաքից, բայց տեսնելով Անտիպատրոսի կողմից իրեն հետապնդման համար ուղարկված մարդկանց ինքնասպան է լինում:
 
Դեմոսթենեսի անվան տակ մեզ է հասել 61 քաղաքական և դատական ճառ, որոնցից առավել նշանավորներն են` Երեք օլիմփոսյան ճառերը, Փիլիպոս արքայի դեմ ուղղված երեք ճառերը, «Պսակի մասին» ճառը: Ճառերը արտահայտիչ են, գրված են պարզ լեզվով, ձևը ենթարկվում է բովանդակությանը, փաստարկները տրամաբանված են, զգացմունքները հուժկու: [[Կիկերոն]]ն ու [[Քվինտիլիանոս]]ը ճանաչում էին նրան որպես առաջին և մեծագույն հույն հռետոր: Դեմոսթենեսի ճառերը մեծ ժողովրդականություն էին վայելում Բյուզանդիայում, Վերածննդի դարաշրջանում և Նոր -ամանակների Եվրոպայում, դրանց ոճը նմանակում էին Բոսյուեն, Ֆենելոնը, Մոնտեսքյոն և Միրաբոն: