«Արմենակ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
Աշխատել է դեկորատիվ [[Քանդակագործություն|քանդակագործության]] (հատկապես՝ պարտեզա-պուրակային) բնագավառում։

Ստեփանյանի «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Մարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են [[Մոսկվա]]յի, [[Լենինգրադ]]ի, [[Երևան]]ի, [[Բաքու|Բաքվի]], [[Ռոստով]]ի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։

[[1941]]—45-[[1945]] թթ. ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին նվիրված աշխատանքներ («Հանուն հայրենիքի», մոնումենտի Էսքիզ, [[գիպս]], «Ֆաշիզմի զոհը», գիպս)։

[[1945]] թվականին [[Լենինական]]ի համար ստեղծել է [[Սերգո Օրջոնիկիձե]]ի ([[բրոնզ]], [[բազալտ]]) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել [[դիմաքանդակ]]ներ, նմուշներ [[Խեցեգործություն|խեցեգործական]] արտադրության համար։

Ստեփանյանի մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում («Երեխային լողացնող մայրը», [[1928]], [[մայոլիկա]], «Մայրություն», [[1940]], [[թրծակավ]], «[[Մեսրոպ Մաշտոց]]», [[1966]], թրծակավ)։

[[1934]] թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։