«Դելֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|300px '''Դելփի''' (հուն.՝ Δελφοί) — համահելլեն կրոնական կենտրոն [[Փո...
 
No edit summary
Տող 6.
{{Հիմնական|Դելփյան տաճար}}
 
[[Պատկեր:Delphi temple of Apollo dsc06283.jpg|thumb|300px|Ապոլլոնի տաճարը]]
Դելփիի հնագույն տաճարը կառուցվել է [[մ. թ. ա. 9–րդ.]] դ.։ Ըստ առասպելի ինքը՝ Ապոլլոնն է ընտրել Դելփին իբրև իր սրբավայրը այն բանից հետո, երբ այստեղ սպանել է [[Պիթոն]]ին։ Ապոլլոնի ցանկությամբ լեգենդար ճարտաչապետներ [[Տրոփոնիոս]]ն ու [[Ագամեդես]]ը են նախագծել տաճարը։ Շուտով Դելփիում կուտակվում է մեծ հարստություն։ Տաճարի նշանակությունը առավել ևս մեծանում է գաղութարարության ժամանակ։ Հունական ոչ մի գաղութ չէր հաստատվում առանց Դելփյան պատգամատան խորհրդի և հավանության։ Դելփիի տաճարի և նրա քրմերի ազդեցությունը տարածվել էր [[Հունաստան]]ի սահմաններից դուրս։ Այն բանից հետո, երբ Դելփիի հին տաճարը այրվեց, [[մ. թ. ա. 5–րդ. դ]]., այն վերականգնվեց առավել մեծ շքեղությամբ։ Հետագայում Դելփիի տաճարը բազմիցս կողոպտվել է պատերազմների և սոցիալական ցնցումների ժամանակ և վերջնականապես ավերվել ու փակվել է [[Թեոդոսիոս 1]] կայսեր օրոք շուրջ [[մ. թ. 390]]։ 20–րդ. դ. սահմանագծին հնագիտական պեղումները Դելփիում բացեցին տաճարի, թատրոնի, ձիարշավարանի, ընծայաբերված հուշարձանների մնացորդներ, մեծ թվով արձանագրություններ և նպաստեցին վերականգնելու Դելփյան սրբավայրի ընդհանուր տեսքը։ Պարսպապատ սրբազան վայրի կենտրոնում, բարձր հողահարթակի վրա կանգնած է եղել դորիական վոճով կառուցված Ապոլլոնի տաճարը։ Մուտքի դարպասներից դեպի տաճար տանում էր սալարկած ճանապարհը։ Արևելյան ժայռոտ պարսպի ստորոտում գտնվող [[Կաստալյան աղբյուր]]ի սրբազան ջուրը լցվում էր քարե որմնախորշը, որտեղ ուխտավորները լվացվում էին։ Սրբազան համարվում էր նաև մյուս աղբյուրը՝ Կասսոտիոսը։ հարավային կողմը, լեռնալանջին, սանդղևանդներով տեղադրված են եղել մեծ թվով գանձարաններ, մեծաթիվ արձաններ և հուշարձաններ կանգնած են եղել ճանապարհի երկու կողմում։ Տաճարի մուտքի առաջ կանգնած է եղել Ապոլլոնի արձանը։ Այլ սրբությունների միջև գտնվում էր կիսաբոլոր քարը՝ [[օմփալոս]]ը, որը համարվում էր երկրի պորտը։ Տաճարի խորհրդավոր մասում գտնվում էր պատգամատունը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դելֆի» էջից