«Խաչեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հակոբյան Գևորգ (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 212.73.74.28 մ...
No edit summary
Տող 1.
{{այլ|Խաչեն (այլ կիրառումներ)}}
 
'''Խաչեն''', գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում ([[1979]] թվականի [[ԼՂԻՄ]]-ում)։ IX - XIII դդ. Խաչենի անունով է կոչվել ամբողջ [[Արցախ]] նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել [[Խաչենի բերդ]]ը։ [[Կոստանդին Ծիրանածին]]ի վկայությամբ ([[X դար]]), բյուզանդական արքունիքը գրագրություն է վարել Խաչենի [[իշխան]]ի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր։ Մինչև XII - XIII դդ. գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին։ [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|Սելջուկ-թուրքերի]], ապա մոնղոլների նվաճումների ժամանակ [[Մուխանք|Մուխանք գավառի]] ([[Մուղանի դաշտ]]) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին։ Խաչենը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու-Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչեն» էջից