«Կառլ II (Իսպանիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 75.
Նրա խորթ եղբայրների մահից հետո նա մնաց իսպանական Հաբսբուրգների գծի միակ արական սեռի ներկայացուցիչը<ref>[http://www.nature.com/news/inbred-royals-show-traces-of-natural-selection-1.12837 Nature Inbred royals show traces of natural selection by Ewen Callaway]</ref>:
Կառլոսը չէր կարողանում խոսել սովորել մինչև չորս տարեկանը և քայլել մինչև ութ տարեկանը: Նրա ծնոտը այնքան թերզարգացած էր, որ նա հազիվ էր կարողանում խոսել:
 
==Կառավարում==
[[Պատկեր:Carlos II; Koning van Spanje.jpg|thumb|left|Կառլը փորձում է այծի մորթուց խալաթը մոտավոր 1673 թվականին, նկարը [[Խուան Կարենո դե Միրանդա]]յի:]]
Կառլոսի կառավարման տարիները դժվարին էին Իսպանիայի համար: Տնտեսությունը թուլացած էր, հողը բերրի չէր և միապետի իշպանությունը Իսպանիայի տարբեր տարածաշրջանների վրա թույլ էր: Իսպանիան ֆինանսական ճգնաժամի մեջ էր<ref>{{cite book|author=Jon Cowans|title=Modern Spain: A Documentary History|url=https://books.google.com/books?id=IcmrVmq0_-8C&pg=PA26|year=2003|publisher=U. of Pennsylvania Press|isbn=0-8122-1846-9|pages=26–27}}</ref>: Իսպանիայի իշխանության վրա սկսեցին ազդել արտաքին տերությունները, հատկապես [[Ֆրանսիայի թագավորություն|Ֆրանսիան]] և [[Հաբսբուրգյան միապետություն|Ավստրիան]]:
 
Կառլը երեք տարեկան էր երբ նրա հայր Ֆիլիպ IV-ը մահացավ 1665 թվականի սեպտեմբերի 17-ին: [[Կաստիլիայի խորհուրդ]]ը նշանակեց Ֆիլիպի երկրորդ կնոջը, ով Կառլի մայրն էի, որպես ժամանակավոր կառավարիչ մինչև Կառլը կմեծանա: Այդ ժամանակ [[Իսպանական կայսրություն|Իսպանական կայսրության]] տարածքը կազմում էր 12,2 միլիոն քառակուսի կիլոմետր, սակայն մյուս կողմից Ֆիլիպը չէր կարողացել իրականացնել հաջող ռազմական և սոցիալական բարեփոխումներ:
Կառլը ժառանգել էր [[Պորտուգալիայի անկախության պատերազմ]]ը և իր թագադրումից հետո ներքաշվեց [[Դեոալյուցիոն պատերազմ]]ում Ֆրանսիայի հետ [[Իսպանական Նիդերլանդներ]]ում: Որպես ժամանակավոր կառավարիչ Մարիանան երկրի ղեկավարման ժամանակ օգտվում էր մի քանի հավատարիմ մարդկանց խորհուրդներից, որոնք ոչ մի օգուտ չէին տալիս երկրին: Այդ հավատարիմների մեջ էր մտնում [[Խուան Էվերարդո Նիթարդ]]ը, ում Մարիանան կարգեց [[Գլխավոր ինկվիզիտոր]] 1666 թվականին, ինչի արդյունքում նա դարձավ Իսպանիայի ամենազդեցիկ անձը: Նա ''դե ֆակտո'' Իսպանիայի վարչապետն էր: Նիթարդը իր կառավարման ընթացքում մեծ վնաս հասցրեց Իսպանիայի կայսրությանը: 1668 թվականի դրությամբ Նիթարդի վարած քաղաքանության արդյունքում Իսպանիայի զինված ուժերը թուլացան և Պորտուգալիայի անկախության պատերազմի վերջում նա համաձայնեց Պորտուգալիայի թագի կորուստը և պաշտոնապես ճանաչեց Բրագանսայի անկախությունը` կնքելով [[Լիսաբոնի պայմանագիր (1668)|Լիսաբոնի պայմանագիր]]ը<ref>A History of Spain by Simon Barton</ref>: Պայմանագրով [[Հյուսիսային Աֆրիկա]]յի էնկլավ [[Սեուտա]]ն անցավ Իսպանիային, սակայն նա կորցրեց Պորտուգալիան և Պորտուգալիայի գաղութները: Այնուամենայնիվ Խորհրդի անդամները և հատկապես Կառլի խորթ եղբայր. ճանաչված ռազմական հրամանատար Խուան Խոսեն դեմ էին թագուհու մտերիմներին, և ապստամբություն կազմակերպեց Արագոնում և Կատալոնիայում 1669 թվականի փետրվարին և շարժվեց Մադրիդի վրա, ինչի արդյունքում Նիթարդը ազատվեց պաշտոնից<ref name="enciclopedia.us.es">http://enciclopedia.us.es/index.php/Juan_Jos%C3%A9_de_Austria</ref>:
 
== Ծանոթագրություններ ==