«Երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  5 տարի առաջ
 
[[Պատկեր:Rotating earth (large).gif|240px|մինի|Երկիր մոլորակը]]
'''Երկիր''', [[Արեգակնային համակարգ]]ի մոլորակ, ըստ [[Արեգակ]]ից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ [[Արեգակ]]ից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, [[տրամագիծ]]ը 12.700 կմ։ [[Երկիր]] մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ [[Լուսին]]ը երկրագնդի շուրջը պտտվում է [[էլիպս]]ային [[ուղեծիր|ուղեծրով]], երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
 
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա [[մարդ]]կությանը հայտնի միակ [[Տիեզերք|տիեզերական]] մարմինն է, որի վրա բնակվում են [[կենդանի օրգանիզմ]]ներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև ''կապույտ մոլորակ''։
Անանուն մասնակից