«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
==Բարսեղ Ա-ի կյանքի վերջին տարիների իրադարձությունները և նրա մահը==
Այդ ընթացքում Մեծ Հայքում տեղի էին ունեցել ներքին ու արտաքին քաղաքական այնպիսի զարգացումներ, որ հասունացել էր պահը՝ երկրի անկախության հռչակման և թագավորության վերականգնման պատմական պահը: Արաբական խալիֆայության ներսում ընթանում էին ներքին գահակալական պայքարներ, որոնք թուլացրել էին պետությունը, իսկ Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին տարախաշրջանում սկսել էր վայելել մեծ հեղինակություն: Արդեն փաստացի անկախ լինելով արաբական գերիշխանությունից, 875 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին հրավիրում է իշխանաց հատուկ համաժողով, որը որոշում է հռչակել երկրի անկախությունը և դիմել խալիֆին՝ ճանաչելու Աշոտ Բագրատունուն՝ իբրև Մեծ Հայքի թագավոր: Ավելի քան տասը տարի ձգձգելուց հետո 886 թվականին խալիֆան ի վերջո ճարահատյալ ճանաչում է Աշոտի թագավորությունը և նրան թագ ուղարկում: Հայոց անկախ թագավորությունը ճանաչում է նաև Վասիլ Ա կայսրը՝ նույնպես [[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա Բագրատունուն]] ուղարկելով թագ և թանկարժեք ընծաներ: Միմյանց դեմ պայքարելուց քիչ թե շատ ուժասպառ եղած Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունն ամեն մեկն իր հերթին ուզում էր դաշնակցական հարաբերություններ հաստատել [[Մեծ Հայք]]ի թագավորության հետ: Իսկ Աշոտ Ա-ն երկուսի հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ:
Ահա այսպիսին էր իրավիճակը տարածաշրջանում 886 թվականին, երբ Վասիլ Ա-ն մի օր որսի գնալով հակարծ ենթարկվում է մի մեծ եղջերուի հարձակմանը: Նա եղջյուրներն անցկացնելով կայսեր գոտու միջով՝ վնասում է նրա որովայնը և ցած գլորում ձիուց: Վիրավորված Վասիլին շքախմբի անդամները տեղափոխում են պալատ: Ինը օր ունենալով արյունահոսություն, Վասիլ Ա-ն վախճանվում է՝ գահը հանձնելով որդուն՝ [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասերին]]: Վասիլ Ա-ն մեկ տարի թագավորեց [[Միքայել Գ]]-ի հետ՝ իբրև կայսերակից, և 19 տարի՝ միահեծան: