«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները: Պատմիչները վկայում են, որ [[Միքայել Գ]]-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի: Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք [[կենտինար]]ը: Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով: Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը:
 
== Օրենսդրական բարեփոխումներ==
Կայսրն իր ողջ թագավորության ընթացքում բյուզանդական օրենսդրությունը կարգավորելու ուղղությամբ հսկայական աշխատանք տարավ: Ի դեպ, դա շարունակվեց Մակեդոնական հարստության գոյության ամբողջ ընթացքում: Վասիլ Ա-ն նպատակ դրեց ստեղծել հունա-հռոմեական կամ բյուզանդական իրավունքի մի ընդհանուր օրենսգիրք, որտեղ ժամանակագրական կարգով շարադրված լինեն կայսրերի հրապարակած, օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր կարգադրությունները, այլ կերպ ասած՝ վերանայել [[Հուստինիանոս Ա]] կայսեր օրենսդրական գործը, լրացնել այն և հարմարեցնել ժամանակի ոգուն՝ օգտագործելով հետագա շրջանում հրապարակված օրենքները: Հուստինիանոսի օրենսդրությունը գրված էր լատիներեն, և կայսրության բնակչության համար անմատչելի էր: Ուստի Վասիլ Ա-ն որոշեց նորը կազմել՝ հունարենով:[[Պատկեր:Basil&leo.jpg|mini|thumb|աջից|250px|Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ [[Հովհաննես Սկիլլիցես]]ի ձեռագրից]]
Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը: Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները: Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում: Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ: Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև [[Բյուզանդիայի անկում|Բյուզանդական կայսրության անկումը]] (1453 թ.):