«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները: Պատմիչները վկայում են, որ [[Միքայել Գ]]-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի: Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք [[կենտինար]]ը: Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով: Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը:
 
==Օրենսդրական բարեփոխումներըբարեփոխումներ==
Կայսրն իր ողջ թագավորության ընթացքում բյուզանդական օրենսդրությունը կարգավորելու ուղղությամբ հսկայական աշխատանք տարավ: Ի դեպ, դա շարունակվեց Մակեդոնական հարստության գոյության ամբողջ ընթացքում: Վասիլ Ա-ն նպատակ դրեց ստեղծել հունա-հռոմեական կամ բյուզանդական իրավունքի մի ընդհանուր օրենսգիրք, որտեղ ժամանակագրական կարգով շարադրված լինեն կայսրերի հրապարակած, օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր կարգադրությունները, այլ կերպ ասած՝ վերանայել [[Հուստինիանոս Ա]] կայսեր օրենսդրական գործը, լրացնել այն և հարմարեցնել ժամանակի ոգուն՝ օգտագործելով հետագա շրջանում հրապարակված օրենքները: Հուստինիանոսի օրենսդրությունը գրված էր լատիներեն, և կայսրության բնակչության համար անմատչելի էր: Ուստի Վասիլ Ա-ն որոշեց նորը կազմել՝ հունարենով:[[Պատկեր:Basil&leo.jpg|mini|thumb|աջից|250px|Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ [[Հովհաննես Սկիլլիցես]]ի ձեռագրից]]
Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը: Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները: Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում: Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ: Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև [[Բյուզանդիայի անկում|Բյուզանդական կայսրության անկումը]] (1453 թ.):
879-886 թվականների միջև Վասիլ Ա-ն հրապարակում է Էպանագոգե կոչված օրենսդրական ժողովածուն, որը կազմել էր պատրիարք Փոտը: Սա կոչված էր լրացնելու, ավելի հստակեցնելու Պրոխիրոս Նոմոսը, սակայն ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այն կիրառություն չգտավ: Էպանագոգեն լայնորեն օգտագործվեց սլավոնական երկրներում: Օրինակ հին ռուսական "Кормчая книга"-ն (X դար) կրել է նրա զգալի ազդեցությունը: Պատրիարք Փոտը Վասիլի հրահանգով նաև սկսեց կազմել Մակեդոնական օրենսդրության գլուխգործոցը՝ 60 գրքից բաղկացած դատաստանագիքրը, որը հայտնի է Վասիլիխա անունով: Այն իր վերջնական տեսքին բերեց Վասիլի որդի [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ-ն]]:
 
==Պայքարը պավլիկյանների դեմ==
Վասիլ Ա-ի թագավորության սկզբներին աշխուժանում են [[Պավլիկյան շարժում|պավլիկյան աղանդի]] հետևորդները, որոնք Բյուզանդական կայսրության արևմուտքում հիմնել էին Տեֆրիկե (հայկական աղբյուրներում՝ Դիվրիկ) բերդաքաղաքը դեռևս [[Միքայել Գ]]ի օրոք: Վասիլի օրոք Տեֆրիկեի աղանդավորական բնակչության առաջնորդն էր [[Խրիսոխիր]]ը, որը հաճախ գլխավորում էր կայսրության իրեն հարակից շրջանների ասպատակությունը՝ գերեվարելով մեծ թվով գյուղացիների: Երբ կայսերական զորքերն 871 թվականին շարժվում են Խրիսոխիրի դեմ, նա նահանջում է և ամրանում Տեֆրիկեում և շուտով պաշարման ենթարկվում Վասիլի կողմից: Սակայն բերդաքաղաքն ամուր պաշտպանված էր և ապահովված պարենի պաշարով, և կայսեր զորքերը գրավել չեն կարողանում: Դեռ ավելին, նրանք հարձակման են ենթարկվում պավլիկյաններից և պարտություն կրում՝ կորցնելով մեծ թվով զինվորներ: Անգամ քիչ էր մնացել, որ կայսրն ինքը գերի ընկներ, և նրան մի կերպ փրկում է ապագա կայսր [[Ռոմանոս Լեկապենոս]]ի հայրը՝ Թեոփիլակտոս Ավաստակտոսը:[[Պատկեր:Basil I (867-886) from the Chronikon of Ioannis Skylitzes 1.jpg|thumb|mini|ձախից|450px|Վասիլ Ա կայսրը. մանրանկար [[Հովհաննես Սկիլլիցեիս]]ի ձեռագրից:]]