«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Այս առաջխաղացումն իր մեջ էր ներառում նաև Վասիլի որդեգրումը Միքայել Գ-ի կողմից, որն ինքը տարիքով ավելի փոքր էր իր նորաթուխ «որդուց»։ Հասու լինելով պետական գործերի վիճակին, կայսրության ներքին խնդիրներին, և, հակառակ դրան, Միքայելի ցոփ ու շվայտ կյանքին, նրա անհեթեթ զվարճանքների վրա ծախսվող հսկայական գումարներին, Վասիլը սկսում է կշտամբել նրան՝ պարբերաբար հորդորելով այդ գումարները ծախսել բանակի կատարելագործման, քաղաքացիների դրության բարելավման ու կարևոր նշանակության կառույցների շինարարության վրա: Այս էր պատճառը, որ Միքայելի ու Վասիլի հարաբերությունները վատանում են և անգամ Միքայելը հրահանգում է որսի ժամանակ սպանել Վասիլին: Սակայն վերջինս տեղեկանալով դրան, խուսափում է վտանգից և որոշում կանխարգելել իր անկումը՝ գահընկեց անելով կայսրին։ Կազմակերպված դավադրության արդյունքում 867 թ. սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Միքայել Գ-ն սպանվեց և գահն անցավ Վասիլին։
 
== Իշխանության սկիզբըսկիզբ ==
[[Պատկեր:ByzantineEmpire867AD3.PNG|thumb|mini|300px|ձախից|Բյուզանդական կայսրության սահմանները 867 թվականին:]]
Սենատը, ամբողջ բանակը և ժողովուրդը Վասիլին հռչակում են միահեծան ինքնակալ: Հայ պատմիչները վկայում են, որ Վասիլը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն՝ թագ խնդրելով։ Իրեն Արշակունի համարելով՝ Բարսեղն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել <ref>Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270:</ref>: Այդ առթիվ Վարդան Արևելցին գրում է.