«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
Իր թագավորության ընթացքում Վասիլ Ա-ն փոփոխական հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ Փոքր Ասիայում, կարողանալով հետ գրավել Բյուզանցիայի կողմից նախկինում կորսված որոշ տարածքներ (Շամշատ (Սամոսատ), Մելիտենե ([[Մալաթիա]]) և Լուլոն քաղաքները շրջակայքով): [[Կրետե]] կղզում նույնպես արդեն երկար ժամանակ հաստատված էին արաբները (բյուզանդական աղբյուրներում հագարացիներ կամ սարակինոսներ): Իրենց առաջնորդ Սայիդ Ապոքապսի և նրա գործակից Փոտ անունով մի ռազմիկի հետ նրանք քսանյոթ ռազմանավով և ուղեկից բազմաթիվ փոքր ծովահենական նավերով հարձակվում են Բյուզանդական կայսրության վրա՝ ավարառելով [[Էգեյան ծով]]ի մերձափնյա բնակավայրերը: Արաբները հաճախ հասնում էին մինչև [[Հելլեսպոնտոս]]: Կայսերական նավատորմիղով նրանց դեմ է արշավում պատրիկ Նիկետաս Օորիֆասը և [[հունական կրակ]]ի միջոցով արագորեն հրդեհում է քսան նավ և փախուստի մատնում մյուսներին:
Սակայն նրանք չդադարեցին հարձակումները կայսրության տիրույթների վրա, և այժմ արշավում և կողոպտում էին մայրաքաղաքից հեռու բնակավայրերը՝ նույն Փոտի ղեկավարությամբ: Նրանց դեմ դարձյալ դուրս եկավ ծովակալ Նիկետասը՝ մի քանի օրում հասնելով Պելոպոնես: [[Կոստանդին Ծիրանածին]]ը վկայում է, որ նա դիմում է մի հետաքրքիր քայլի՝ ժամանակ չկորցնելու նպատակով. Նիկետասը որոշում է չնավարկել Մալեասի թերակղզով՝ իզուր անցնելով հազար մղոն տարածություն, այլ [[Կորնթոս]]ի նեղուցի ցամաքի վրայով մյուս կողմն է քաշում նավերը: Այսպիսով, անսպասելիորեն իրենց առջև տեսնելով կայսերական նավատորմիղը, արաբները խուճապի են մատնվում և մեծ կոտորած կրում՝ կորցնելով առաջնորդ Փոտին: Դրանից հետո Կրետեի արաբները դադարում են արշավանքները կայսրության դեմ:
 
Արաբների դեմ պայքարում փորձել է գտնել դաշնակիցներ Եվրոպայում՝ ի դեմս գերմանական կայսրի և պապական իշխանության։
 
==Բարսեղ Ա-ի կյանքի վերջին տարիների իրադարձությունները և նրա մահը==
Մահացել է 886 թ. որսի ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով։
Այդ ընթացքում Մեծ Հայքում տեղի էին ունեցել ներքին ու արտաքին քաղաքականության այնպիսի զարգացումներ, որ հասունացել էր պահը՝ երկրի անկախության հռչակման և թագավորության վերականգնման պատմական պահը: Արաբական խալիֆայության ներսում ընթանում էին ներքին գահակալական պայքարներ, որոնք թուլացրել էին պետությունը, իսկ Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին տարախաշրջանում սկսել էր վայելել մեծ հեղինակություն: Արդեն փաստացի անկախ լինելով արաբական գերիշխանությունից, 875 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին հրավիրում է իշխանաց հատուկ համաժողով, որը որոշում է հռչակել երկրի անկախությունը և դիմել խալիֆին՝ ճանաչելու Աշոտ Բագրատունուն՝ իբրև Մեծ Հայքի թագավոր: Ավելի քան տասը տարի ձգձգելուց հետո 886 թվականին խալիֆան ի վերջո ճարահատյալ ճանաչում է Աշոտի թագավորությունը և նրան թագ ուղարկում: Հայոց անկախ թագավորությունը ճանաչում է նաև Վասիլ Ա կայսրը՝ նույնպես [[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա Բագրատունուն]] ուղարկելով թագ և թանկարժեք ընծաներ: Միմյանց դեմ պայքարելուց քիչ թե շատ ուժասպառ եղած Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունն ամեն մեկն իր հերթին ուզում էր դաշնակցական հարաբերություններ հաստատել [[Մեծ Հայք]]ի թագավորության հետ: Իսկ Աշոտ Ա-ն երկուսի հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ:
 
Ահա այսպիսին էր իրավիճակը տարածաշրջանում 886 թվականին, երբ Վասիլ Ա-ն մի օր որսի գնալով հակարծ ենթարկվում է մի մեծ եղջերուի հարձակմանը: Նա եղջյուրներն անցկացնելով կայսեր գոտու միջով՝ վնասում է նրա որովայնը և ցած գլորում ձիուց: Վիրավորված Վասիլին շքախմբի անդամները տեղափոխում են պալատ: Ինը օր ունենալով արյունահոսություն, Վասիլ Ա-ն վախճանվում է՝ գահը հանձնելով որդուն՝ [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասերին]]: Վասիլ Ա-ն մեկ տարի թագավորեց [[Միքայել Գ]]-ի հետ՝ իբրև կայսերակից, և 19 տարի՝ միահեծան:
== Հայ-բյուզանդական հարաբերությունները Բարսեղ Ա օրոք ==
 
 
== Ընտանիքը ==