«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
[[Պատկեր:BasileiosWrestlingMatch.jpg|mini|thumb|ձախից|350px|Վասիլն ըմբշամարտում հաղթում է բուլղար չեմպիոնին. մանրանկար՝ [[Հովհաննես Սկիլլիցես]]ի Մադրիդյան ձեռագրից]]
[[Կոստանդին Ծիրանածին]]ը Վասիլ Ա-ի՝ իր պապի մանկության տարիների մասին (Թեոփանեսի շարունակող) պատմում է, որ ծնողները զբաղվում էին երկրագործությամբ Ադրիանուպոլիս քաղաքում: Նրա կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվում է հայրը, և Վասիլը հասունանալով աչքի է ընկնում իր քաջությամբ, խոհեմությամբ, ֆիզիկական ուժով ու մարմնի գեղեցիկ կառուցվածքով: Վասիլի պատանեկության տարիներին, սակայն, հայրը վախճանվում է, և մոր ու եղբայրների խնամքի հոգսն ընկնում է Վասիլի ուսերին: Նա երկրագործության բերած եկամուտները չնչին է համարում և որոշում մեկնել մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]], ցուցաբերել իր կարողությունները և ծառայության անցնել: Այսպես հաղորդում է Կոստանդին Ծիրանածինը, իսկ Սիմեոն Մագիստրոսը նշում է, որ Վասիլը, նախքան Կոստանդնուպոլիս գնալը, ծառայում էր Մակեդոնիայի բանակաթեմի զորավար Ցանցեսի մոտ: Այս պատմիչը նաև նշում է, որ Վասիլը թագավորանիստ քաղաք գնալիս 25 տարեկան էր:
Շնորհիվ իր ֆիզիկական տվյալների Վասիլն ընդունվում է ծառայության [[Միքայել Գ]] կայսեր ազգական Թեոփիլոսի մոտ՝ դառնալով նրա պրոտոստրատորը։ Գրավում է [[Միքայել Գ]] կայսեր, որը նույնպես ծագումով հայ էր, ուշադրությունը՝ հաղթանակ տանելով բուլղարացի հայտնի ըմբիշի նկատմամբ՝նկատմամբ: [[Կոստանդին Ծիրանածին]]ը հայտնում է այդ ըմբշամարտի մանրամասները: Վասիլն իր տիրոջ՝ Թեոփիլոսի հետ ներկա է լինում կայսերական ճաշկերույթի, որին ներկա էին նաև բուլղարներ: Վերջիններիս մեջ կար մի զորեղ ըմբշամարտիկ, որին գրեթե ոչ ոք չէր կարողացել հաղթել ր բուլղարները պարծենում էին նրանով: Թեոփիլոսը կայսերը համզում է, որ եթե այդ բուլղարն առանց պարտվելու վերադառնա Բուլղարիա, նրա հայրենակիցները շատ պիտի գոռոզանան: Ուստի կայսրն ընդառաջում է նրա առաջարկին և թույլ է տալիս, որ Վասիլն ըմբշամարտի բուլղար մարզիկի հետ: Նա այնքան արագ է հաղթում բուլղարին, որ արժանանում է Միքայել Գ-ի բարեհաճ վերաբերմունքին ու շուտով դառնալովդառնում կայսեր թիկնապահը (պարակոիմոմենոս) ու հոմանին։
Միքայելի հրամանով ամուսնալուծվում է իր կնոջ՝ Մարիայից և ամուսնանում կայսեր սիրուհու՝ Եվդոկիա Ինգերինայի հետ։ Ըստ վարկածի՝ նրա երկրորդ կնոջից ծնված որդին, հետագայում [[Լևոն Զ]] կայսրը, իրականում Միքայելի որդին էր։