«Անանիա Շիրակացի»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 4017118 խմբագրումը, որի հեղինակն է՝ 176.32.192.181 (քննարկում) մասնակիցը
(Հետ է շրջվում 4017118 խմբագրումը, որի հեղինակն է՝ 176.32.192.181 (քննարկում) մասնակիցը)
==Գիտական գործունեության ոլորտը==
 
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է [[փիլիսոփայություն|փիլիսոփայությամբ]], [[աստղագիտություն|աստղագիտությամբ]], [[աշխարհագրություն|աշխարհագրությամբ]], [[մաթեմատիկա]]յով, [[տոմարագիտություն|տոմարագիտությամբ]], [[ալքիմիա|ալքիմիկոսությամբ]]։ Նա [[երկրակենտրոն համակարգ]]ի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ [[Արեգակ]]ը մեծ է թե՛ [[Լուսին|Լուսնից]], թե՛ [[Երկիր|Երկրից]] և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատոccւթյուններումաշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը [[թվաբանություն|թվաբանության]] դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական [[պրոգրեսիա]]ներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, [[ֆիզիկա]]յի և [[օդերևութաբանություն|օդերևութաբանության]] զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
 
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն [[բնական գիտություն]]ների հիմնադիրն է Հայաստանում {{fact}}։