«Իսահակ Ալավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Ծնվել է [[Շուշի]] քաղաքում։ 1942-ին ավարտել է [[Ադրբեջանի Կիրովի անվան համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ 1935-37-ին ուսուցչություն է արել [[Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ]]ի [[Ասկերանի շրջան]]ի Շուշիքենդ և Նախջևանիկ գյուղերում։ 1937-38-ին որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-77-ին հայոց լեզու է դասավանդել [[Ստեփանակերտ]] քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968-ից [[Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն]]ի գրական բաժնի վարիչն է եղել։
 
Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրո ճանապարհին» (1954), «Հողի լեզուն» (1958), «Ախ, սեր» (1969) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նաև հայկական ուրիշ թատրոններ։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 30}}</ref>
 
== Ի. Ալավերդյանի երկերի մատենագրություն ==