«Թեմիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Թեմիս-1.jpg|200px '''Թեմիս''' (հուն.՝ Θέμις, տիտանուհի) — Զևսի կինը, Հորաների և Մոյրաներ...
 
No edit summary
Տող 1.
Թեմիս-1.jpg|200px
'''Թեմիս''' ([[հին հունարեն|հուն.]]՝ Θέμις, տիտանուհի) — [[Զևս]]ի կինը, [[Հորաներ]]ի և [[Մոյրաներ]]ի մայրը (ըստ [[Էսքիլես]]ի՝ [[Պրոմեթևս]]ի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր [[Գեա]]յից ստացել էր [[Դելփյան]] պատգամատունը , որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր [[Փեբե]]ին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, [[Դիկե]]ի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեմիս» էջից